Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն «ամոթալի» է որակել եվրոպացի դիվանագետների վարքագիծը, որոնք հրաժարվել են մասնակցել ՈՒկրաինայի հարցով հատուկ հանդիպմանը, որի ընթացքում նրանք ցանկացած հարց տալու հնարավորություն ունեին՝ հաղորդում է ТАСС-ը։ «Դա խայտառակություն է ցանկացած դիվանագետի համար: Ահա թե ինչու դեռ չենք շփվում նրանց հետ, բայց նրանք նույնպես չեն շփվում մեզ հետ, միայն՝ երբեմն, երբ որևէ որոշակի թեմա է արծարծվում»,- շեշտել է Լավրովը։               
 

Օկուպացված երկրում ինչպե՞ս է հնարավոր ընտրությունով իշխանություն փոխել

Օկուպացված երկրում ինչպե՞ս է հնարավոր ընտրությունով իշխանություն փոխել
28.03.2025 | 09:20

Իր գաղափարական հորից հետ չի մնում, նա Թուրքիայում է իր ընդդիմադիրների վրա գործեր սարքում ու ձերբակալում, սա՝ Հայաստանում:

Շատ ուժեղ ժողովրդավարություն է: Հետո էլ մարդիկ մտածում են, թե ընտրություններով իշխանափոխություն է լինելու:

Միայն ազգային հեղափոխություն, այլ ճանապարհ չկա: Օկուպացված երկրում ինչպե՞ս է հնարավոր ընտրությունով իշխանություն փոխել:

Հովհաննես Ավետիսյան

Դիտվել է՝ 1632

Մեկնաբանություններ