Անկախ Հայաստանի քաղաքական պատմությունը կարևոր առանձնահատկություն ունի` նախկին նախագահները ոչ մի կերպ չեն ցանկանում հեռանալ քաղաքականությունից և անցնել «վաստակած» հանգստի: Այս առանձնահատկությունը բնորոշ է այն երկրներին, որոնց քաղաքական համակարգը գտնվում է կայացման ճանապարհին, ասել կուզի` նախկինը ներկա դարձնելու իրավիճակը խոսում է քաղաքական լճացման մասին:
Ֆրիդրիխ Նիցշեն ասում է, որ ամեն ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Այս եզրահանգումը լրջագույն գաղափարական նրբերանգներ ունի, քանզի սրանից բխում է նաև, որ ամեն ժողովուրդ արժանի է նաև իր ընդդիմությանը:
Էս ինչ դժգոհ (պապս կասեր` «անմարիֆաթ») ժողովուրդ ենք։ Հատկապես ժողովրդի խորհրդային մասը, որը հասակ առավ պիոներական ախմախ տողաններում և կոմերիտական տխմար շքերթներում, ողջ գիտակցական կյանքն էլ վայելեց ահասարսուռ խորհրդային դեֆիցիտը։ Գլուխը քարը, թող երանի տան տողաններին ու հինգկոպեկանոց պոնչիկին։
Օր մը, որ սկսվեցավ տարբերվել սովորական օրերեն, ես հասկցա, որ արտակարգ իրավիճակ մը պիտի ըլլա ինձի համար և ես կորուստներ պիտի ունենամ և անշուշտ ատոր փոխարեն ալ փորձառություն պիտի ունենամ:
Վերջերս զուտ զբոսաշրջության նպատակով եվրոպական ուղևորությանս ընթացքում ակամայից ծնված այս ակնարկը յուրովի հայացք է արևելաեվրոպական երկրների վրա սոցիալիզմի թողած հետքին, և մտորումների ու զուգահեռներ անցկացնելու առիթ է տվել:
«Ես տեսնում եմ, որ հնարավոր է քաղաքական այս երկու խոշոր ուժերի համադրմամբ հասնել Սերժ Սարգսյանի հրաժարականին»,- անցյալ շաբաթ «Կենտրոն» հեռուստաընկերության եթերում նման հայտարարություն արեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը:
Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար, ներկայումս ԲՀԿ խմբակցության պատգամավոր և 2013-ի նախագահական ընտրությունների պոտենցիալ թեկնածու Վարդան Օսկանյանը քաղաքական հայտարարություններ անելու, իշխանությանը քննադատելու և հանրության հետ իր մտքերով անկեղծանալու լավագույն հարթակն ընտրել է Facebook սոցիալական ցանցի տիրույթը, որտեղ պաշտոնաթող դիվանագետը ժամանակ առ ժամանակ գրառումներ է կատարում` այս ամենը վերածելով քաղաքական «բլոկբասթերի»:
Չգիտես, թե ինչ անվանես այն տարածքը, որով անցնում ես մինչև Աղթամար կղզի հասնելը. ուղղակի Թուրքիա ասելը հայերիս համար հոգեբանորեն շատ դժվար է, սխալ է նաև Արևմտյան Հայաստան անվանելը, քանի որ ճանապարհի զգալի մասը նախկին պատմական Կարսի նահանգով է անցնում, որը ոչ մի կերպ Արևմտյան Հայաստան չէ:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն անգամ ներքին խորը ճգնաժամի պայմաններում շարունակում է օգտագործել էներգետիկան՝ որպես քաղաքական մոբիլիզացիայի և արտաքին դիրքավորման գործիք...