«Իսրայելի հարձակումներն Իրանի տարբեր թիրախների վրա սկսվել են առանց որևէ նախաբանի և համարվում են ներխուժում իրանական տարածք։ Հարձակման են ենթարկվել տարբեր թիրախներ, որոնցից ամենակարևորը Նաթանզի միջուկային օբյեկտն էր, ինչպես նաև Թեհրանում որոշ թիրախներ, ինչի հետևանքով Թեհրանում և տարբեր քաղաքներում մեծ թվով հասարակ մարդիկ են նահատակվել»,- ասել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին:               
 

Կրեմլը գնահատել է Ղարաբաղում ռուսաց լեզվի կարգավիճակի հարցը

Կրեմլը գնահատել է Ղարաբաղում ռուսաց լեզվի կարգավիճակի հարցը
02.12.2020 | 20:56

Կրեմլը ողջունում է Ղարաբաղում ռուսաց լեզվին երկրորդ պետական լեզվի կարգավիճակի հնարավոր շնորհումը և պատրաստ է օգնել հետագա տարածմանը, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:


«Ռուսերենն ամեն դեպքում օգտագործվում է Ղարաբաղում, այն օգտագործվում է նաև Հայաստանում, ռուսերենով խոսում են նաև Ադրբեջանում, ռուսերենով հիմնականում խոսվում է աշխարհի շատ վայրերում, ներառյալ՝ նախկին ԽՍՀՄ տարածքում: Այն հաղորդակցության համար հարմար լեզու է: Բնականաբար, մենք դա ողջունում ենք ամեն կերպ և պատրաստ ենք հետագայում ևս նպաստել ռուսաց լեզվի իմացության մակարդակի տարածմանը և պահպանմանը, մենք դա համարում ենք մեր խնդիրը», - ասել է Պեսկովը: Նա պարզաբանել է, որ Ռուսաստանը չի առաջարկում ռուսերենը դարձնել երկրորդ պետական լեզու Հայաստանում և Ադրբեջանում՝ ընդգծելով, որ դա ցանկացած երկրի ներքին գործն է:

«Սա բանակցությունների կամ շփումների թեմա չէ, այլ փաստացի իրավիճակ է, երբ ռուսերեն են խոսում ինչպես Ադրբեջանում, այնպես էլ Հայաստանում», - ավելացրել է Պեսկովը:

Դիտվել է՝ 2774

Մեկնաբանություններ