Գերմանիայի դաշնային կանցլերի պաշտոնում իր առաջին արտասահմանյան այցի ընթացքում Ֆրիդրիխ Մերցը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ քննարկել է ՈՒկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման հարցերը։ «Պատերազմը չի կարող ավարտվել առանց Միացյալ Նահանգների հետագա քաղաքական պարտավորությունների»,-Փարիզում հայտարարել է Մերցը, ընդգծելով, որ Եվրոպան չի կարող փոխարինել Միացյալ Նահանգներին։               
 

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանին

ԱԱԾ-ն բերման է ենթարկել Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանին
28.01.2021 | 21:11

ԱԱԾ-ն այսօր բերման է ենթարկել Արցախի ԱԺ նախկին պատգամավոր Վահան Բադասյանին՝ հայտնեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը` հավելելով՝ Բադասյանը ԱԱԾ է տեղափոխվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում վարչապետի հասցեին սպառնալից հայտարարությունների համար:


Վահան Բադասյանը լրագրողների հետ զրույցի ընթացքում այսօր հայտարարել էր. «Իսկ Նիկոլ Փաշինյանին պետք է հեռացնենք արդեն ոչ միայն որպես պարտության սիմվոլ, այլ նաև թշնամի»։ Լրագրողների ճշտող հարցին՝ ինչ տարբերակո՞վ, Բադասյանն արձագանքել էր՝ բոլոր տարբերակներով, այդ թվում՝ զենքի։ «Այո, ես սպառնալիքի կոչեր եմ անում։ Ես գիտակցաբար եմ անում, թող ինձ ԱԱԾ-ն ձերբակալի։ Ինքը պետք է վերանա և հեռանա» , - ասել է Բադասյանը։

Դիտվել է՝ 7385

Մեկնաբանություններ