ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Արայիկ Հարությունյանը ստորագրել է որոշում՝ կանոնակարգելով աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագիրը

Արայիկ Հարությունյանը ստորագրել է որոշում՝ կանոնակարգելով աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագիրը
19.02.2021 | 19:48

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը ստորագրել է կառավարության որոշում՝ կանոնակարգելով 2020-ի սեպտեմբերի 27-ից սանձազերծված պատերազմական գործողություններին մասնակցած աշխարհազորայիններին միանվագ դրամական օժանդակություն տրամադրելու ծրագիրը:


Միանվագ դրամական օժանդակությունը տրամադրվում է Արցախի վրա զինված հարձակման, անմիջական վտանգի կամ ռազմական գործողությունների պայմաններում Արցախի զինված պաշտպանությանը կամավորության սկզբունքով մասնակցող քաղաքացիներին: «Այս որոշման ստորագրման արդյունքում ավելի կանոնակարգված պայմաններում կուսումնասիրվեն աջակցություն չստացած աշխարհազորայինների դեպքերը և ընդունված կարգով կտրամադրվի համապատասխան օժանդակություն», - ասված է հաղորդագրությունում:

Դիտվել է՝ 8336

Մեկնաբանություններ