11.04.2025|
09:13
Հարգելի՛ հայրենակիցներ, ձեր դատին եմ ներկայացնում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի նոր լոգոն, որն առաջին հայացքից թվում է ընդամենը ինստիտուցիոնալ, չեզոք, վիզուալ տարր։ Իրականում, սակայն, այն պարունակում է դասական քաղաքական խորքային ենթատեքստ։ Լոգոն, որը նախապես ակնկալվում էր ներկայացնել գիտականությունն ու միջազգային գիտաճյուղերի նրբերանգները, այսօր ակնհայտորեն հիշեցնում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության դիզայնային կրկնօրինակը՝ գունային լուծումներով, տիպոգրաֆիկ մատուցմամբ և նույնիսկ սիմվոլիկ շեշտադրումներով։