Կապիտուլյանտ Նիկոլը շարունակում է շեղել ժողջանին և իր օրակարգը թելադրելով առաջ է գնում:
Քիչ առաջ ինսթագրամի էջում գրառում է արել, թե բա «Իմացա, որ աղմուկ է բարձրացել, թե Վատիկան կատարած այցի ժամանակ անհավանական ծախսեր են արվել մեր կեցության վրա» և որպես դրա հակաապացույց ներկայացրել է մի տեսանյութ, որը, իր ասելով, նկարահանել է Հռումի իրենց կեցավայրից:
Նախ, Նիկոլի և նրա «ընտանիքի» որոշ անդամների այցը Վատիկան տեղի է ունեցել 2024 թ-ի նոյեմբերի 18-ին և շատ զարմանալի է, որ այդ «աղմուկի» մասին նա հիմա է իմանում ու ապացույցներ ներկայացնում, որ ծախսվել է, ԻԲՐ (գրեթե համոզված եմ, որ կեղծում է տվյալները), 787 հազար դրամ: Ընդհանրապես՝ ոչ մի աղմուկ էլ չի եղել և բոլորը շատ լավ գիտեն, որ Նիկոլն ու «չլիկ-դաստեն» միշտ էլ պետբյուջեի հաշվին են կայֆեր-կայծեր անում ու ադապտացվել են այդ այլանդակությանը:
Երկրորդը՝ Նիկոլը Նոստրադամուսն էր ու կանխավ գուշակում էր, որ իր ու իր «ընտանիքի» անդամների Վատիկան և Իտալիա այցից պետք է աղմուկ բարձրանա՝ կապված ծախսերի հետ, որ հատուկ տեսանկարահանե՞լ էր իր կեցավայրը, որ մոտ 2 ամիս անց այն ներկայացնի հանրությանը:
Նիկո՛լ, տեսանկարահանել էիր կեցավայրդ, շուտ տեղադրեիր տեսանյութը, որ աղմուկ հանողների բերանները փակեիր կամ կանխեիր այդ աղմուկը:
Պարզվեց, Նիկոլը Նոստրադամուսն է և հակաաղմուկյան տեսանյութեր է նկարահանում կանխավ իմանալով, որ աղմուկներ են բարձարանալու իր հետ կապված այս կամ այլ հարցի շուրջ:
Իսկ իրականում սա ամեն ինչ անում է դիտավորյալ ու հատուկ նպատակով՝ ժողջանին և ժեխափթիրին զբաղեցնելու համար, օրակարգ է թելադրու:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ