ԱՄՆ-ի սենատոր Լինդսի Գրեհեմ ը հայտարարել է, որ Չինաստանը պետք է օգնի Կիևի ռեժիմին։ «Եթե դուք ռազմական և տնտեսական օգնություն եք ցուցաբերում ՈՒկրաինային, ապա ստանում եք զիջումներ։ Այսպիսով, Չինաստան, եթե չեք ուզում պատժամիջոցներ, օգնեք Ուկրաինային։ Կարծում եմ՝ դա տրամաբանական է հնչում»,- հավելել է Գրեհեմը Semafor-ին տված հարցազրույցում:                
 

Հիշեցում և խնդրանք ժողովրդիս

Հիշեցում և խնդրանք ժողովրդիս
19.02.2025 | 12:10

Հարազատներս, վաղը` փետրվարի 20-ին, հայ ժողովրդի ՎԵՐԱԾՆՆԴԻ` ԱԶԳԱՅԻՆ ԶԱՐԹՈՆՔԻ օրն է, որի շնորհիվ մենք 32 տարի գլուխներս բարձր, հպարտորեն նայել ենք աշխարհի երեսին։

Եկեք պատմության գիրկը չուղարկենք այդ տարիների փառքը։

Վաղը ժամը 17:30-ին եկեք Ազատության հրապարակ, եկեք հիշելու և վերագտնելու մեր հպարտությունն ու արժանապատվությունը։

Եկեք պատասխան պահանջելու այն

վաճառած իշխանությունից։

Արցախահայությու՛ն, շալակեք ձեզ տանջող բոլոր հարցերն ու սոցիալական խնդիրները և եկեք պահանջելու նրանց լուծումը։

Եկե՛ք։

Վաղը կերևա, թե մենք ինչքանով ենք մնացել կռո արցախցի։

Կիսվեք և տարածեք այս հայտարարությունը։

Եղանակից չվախենաք ու հիշեք 88-ի փետրվարի 20-ի դաժան սառնամանիքը և գիշերը հրապարակում կրակների շուրջը տաքացող և նստաշրջանի ավարտին սպասող հազարավոր արցախցիներին։

Նաև հիշենք, թե նստաշրջանի որոշումը լսելիս, ինչպես արցունքների միջից հրապարակը թնդացրինք ՀԱ՜-ՅԱ՜Ս-ՏԱ՜Ն վանկարկելով։

Եկեք հիշելու, ձեզ մատաղ, եկեք։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 851

Մեկնաբանություններ