ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևն արձագանքել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի այն խոսքերին, թե Վլադիմիր Պուտինն ՈՒկրաինայում իր գործողություններով կարող է լուրջ անախորժությունների դրդել Միացյալ Նահանգներին։ «Թրամփի այն խոսքերի առիթով, թե Պուտինը «կրակի հետ է խաղում», և «իսկապես վատ բաներ» են կատարվում Ռուսաստանի հետ, միայն մի շատ վատ բանի մասին գիտեմ՝ երրորդ համաշխարհային պատերազմի։ Հուսով եմ՝ Թրամփը դա հասկանում է»,- գրել է Մեդվեդևը X-ի իր օգտահաշվում։               
 

Մի երկիր, որը թշնամու պարտադրանքով ուզում է փոխել իր Սահմանադրությունը, չի կարող կոչվել ինքնիշխան

Մի երկիր, որը  թշնամու պարտադրանքով ուզում է փոխել իր Սահմանադրությունը, չի կարող կոչվել ինքնիշխան
18.03.2025 | 21:02

Ինքնիշխանության ամենակարևոր ցուցիչը այն է, որ երկիրը կարողանա սեփական պատասխանատվությամբ և սեփական պատկերացումներին համապատասխան ներքին իրավակարգ հաստատի։

Ներքին իրավակարգի, ասել է` հասարակության և պետության փոխհարաբերությունների կարգավորման հիմքը Սահմանադրությունն է։

Մի երկիր, որը թշնամու պարտադրանքով ուզում է փոխել իր Սահմանադրությունը, չի‘ կարող կոչվել ինքնիշխան։

Երբ քո ժողովրդի պատկերացումները, ավանդույթները, նպատակները փոխում ես թշնամու ցանկությանն համապատասխան (ընդ որում կարևոր չէ` թշնամու, թե ինչ որ ուրիշ կողմի), նշանակում է դու զիջել ես քո ինքնիշխանության և անկախության երկու կարևոր պարամետրերից (տարածքային ամբողջականություն, ինքնիշխանություն) մեկը։

Արդյո՞ք տարբերություն կա սրա ու գուբեռնիա/վիլայեթ դառնալու մեջ։

Իմ կարծիքով տարբերությունը միայն տեխնիկական է։

Ինքնիշխանությունից, ցավոք, խոսում են նրանք, ովքեր արդեն իրենց մտքում հանձնել են Հայաստանի ինքնիշխանությունը։

Արա ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 5308

Մեկնաբանություններ