Նայիր և քեզնից մեծ-մեծ մի բրդի։
Դու այդքան չկաս, որ ղարաբաղյան շարժմանը վերջակետ դնես։
«Բան», «բան» ասելով մարդկանց չես ղեկավարի։
Նախ լեզու պարապիր, խոսել սովորիր` բան ասա, «բանը», «բան»-ի մասին, նրա «բանը» և այլն։
Երկրորդ, այս ցույցը երեկ էր, Ղարաբաղը «Ազատության» հրապարակում էր։
Խոսում էր կիրթ ու գրագետ` առանց «բան»-ի։
Իրեն պահում էր վայելուչ,
խոսքը ` որակով, իմաստալից, պահվածքը` կարգապահ, չալո չկար։
Կար կարոտ, կար վերադարձի կոչ, կար պահանջ` իր իրավունքի պահպանման։
Կոչն ուղղված էր քաղաքակիրթ աշխարհին, որի ցուցակում դու` անձամբ չկաս։
88-ին էլ շարժումն այդպես օրինական, կարգապահ սկսվեց ու ավարտվեց հաղթանակով, որը ձվածեղիդ հետ դու կերար։
Ղարաբաղցին ստիպված նորից սկսեց, որովհետև ցանկացար վերջակետ դնել ղարաբաղյան շարժմանը։
Ասում ես` թռեք վերև, իջեք ցա՞ծ, շարժում չկա։
ՈՒշադիր նայիր, չեն թռչում վերև, ներքև։
Հանգիստ կանգնած են բազմահազար հայեր` Հյուսիսային պողոտայից մինչև Ազատության հրապարակ ու խոսում են իրենց իրավունքի մասին, որը ևս փորձում ես կուլ տալ։
Ախորժակդ շուտով կփակվի, որովհետև ղարաբաղցին ոսկոր է, որ խրվեց կոկորդիդ մեջ։
Ախր, ասացի մի արա, դու ղարաբաղցուն չես ճանաչում` շանթ ու կրակ ղարաբաղցուն։
Բայց հրապարակում ղարաբաղցին մենակ չէր, այնտեղ էին բոլոր իսկական հայերը, ովքեր լավ գիտեին «Ղարաբաղցին» երգը`
- Լավ ընկերոջ համար, անգամ,
Կյանքը կտա ղարաբաղցին։
Ապրես, ժողովուրդս։
Շնորհավորում եմ զարթոնքդ։
Ճանապարհդ կանաչ լինի, պայքարդ հաղթանակ բերի։
Աննա ԱՅՎԱԶՅԱՆ
Տեսանյութը`
https://www.youtube.com/shorts/VVSWjXxqBcU