BBC-ի տեղեկացմամբ՝ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առայժմ չի ցանկանում նոր պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ, որպեսզի չվնասի խաղաղ գործընթացին։ Նրա դիտարկմամբ՝ ռուս-ուկրաինական հակամարտությունը պետք է մնար Եվրոպայի խնդիրը, ԱՄՆ-ը չպետք է միջամտեր, և եթե էական առաջընթաց չլինի, ԱՄՆ-ը իր դերը կարգավորման հարցում կզիջի Եվրոպային։ Նա հավաստիացրել է, որ ամերիկացի զինվորներ ՈՒկրաինայում չեն լինի։                
 

Սիրո ընծայաբերումը

Սիրո ընծայաբերումը
31.03.2025 | 00:12

Մարտի 31

Ես եմ ձեր Տերը, սիրող ու բարեգութ Տերը:

Հանգստացեք Իմ սիրո մեջ և քայլեք Իմ ճանապարհով: Յուրաքանչյուր շաբաթ առաջընթացի մի հրաշալի ժամանակաշրջան է ձեզ համար, հարատև վերընթացի մի ժամանակ: Այս բանը կարող է և դուք չտեսնեք, բայց Ես արտաքին երևույթներից ելնելով չէ, որ դատում եմ. Ես սրտին եմ նայում, իսկ ձեր սրտում` Իմ Կամքը կատարելու միակամ ու հաստատուն ցանկություն եմ տեսնում:

Պարզ նվերը, որ տրվում է ձեզ մի տղայի կամ որևէ մեկի կողմից` ձեզ հաճույք պատճառելու կամ իր սերը ցույց տալու համար, ավելի ընդունելի չէ՞ ձեզ համար, քան մեծարժեք նվերները ձեզ չսիրողների:

Նշանակում է, եթե անգամ դուք մտածեք, թե ձեր ջանքերը հնանալով` ապարդյուն են դարձել, սակայն Ես այլ կերպ եմ նայում, Ես ընդունում եմ այն` իբրև Սիրո ընծայաբերում: Քա'ջ եղեք, Իմ Զավակնե’ր:

Երբ մեկը վերձիգ բլուր է մագլցում, ավելի շատ գիտակցում է անդադար գայթող իր ոտքերի թուլությունը, քան վեհությունը տեսարանի – չզգալով անգամ իր վեր բարձրանալը: Ձեր ընթացքը մի’ կասեցրեք. սիրե'ք ու շարունակ ուրա'խ եղեք:

Դիտվել է՝ 2814

Մեկնաբանություններ