Եվրոպական առաջնորդները Կանադայում կայանալիք «Մեծ յոթնյակի» գագաթնաժողովում կփորձեն Իրանին վերադարձնել բանակցությունների սեղանի շուրջ՝ որպես միջնորդ ներգրավելով Պարսից ծոցի առաջնորդներին: Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի արտգործնախարարները պատրաստվում են բանակցություններ վարել Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Իրանը կկատարի՞ ԱՄՆ-ի պահանջը՝ դադարեցնել ուրանի հարստացումը երկրում, ինչը Թեհրանի համար նախկինում կարմիր գիծ էր։               
 

Նպատակը մեկն է՝ Հայոց Եկեղեցու սասանում, Հայոց ուղղափառ և սուրբ վարդապետության վերացում

Նպատակը մեկն է՝ Հայոց Եկեղեցու սասանում, Հայոց ուղղափառ և սուրբ վարդապետության վերացում
06.06.2025 | 21:47

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին՝ որպես ՄԵԿ, ԸՆԴՀԱՆՐԱԿԱՆ, ՈՒՂՂԱՓԱՌ, ՍՈՒՐԲ ԵԿԵՂԵՑԻ, ունի իր Նվիրապետական սուրբ կարգն ու սարքը:

Արդ, որևէ մեկը, եթե սուրբ մկրտությամբ և իր հոգևոր գիտելիքով ու կյանքով անդամ է Հայոց Եկեղեցու, սուրբ պարտք ունի նախանձախնդրությամբ մնալու եկեղեցական կարգավորության մեջ՝ անվերապահ հավատարմությամբ պահելով Հայոց Եկեղեցու ուղղափառ վարդապետությունը:

Այսօրվա հանրային մեր իրավիճակում, սակայն, արձանագրում ենք, որ կարծիք արտահայտողները, լինեն պարզ քաղաքացի կամ հանգամանք ունեցող անձ, ամբողջապես համակված են բողոքական անկարգ ուսմունքներով ու գաղափարներով, որոնք Հայոց Եկեղեցու սուրբ ավանդության, հրամանակարգ ուղղափառ վարդապետության և կարգավորյալ աստվածապաշտության ու հոգևոր կյանքի հետ որևէ աղերս և ընդհանրություն չունեն:

Հետևաբար, բոլոր անպատկառ և անպարկեշտ, անհեթեթ խոսքերը, մտքերն ու հարցերը, որոնք հնչում են՝ պայմանավորված են այդ մերժելի ուսմունքներով ու գաղափարներով, որոնք մեկ նպատակ են հետապնդում՝ Հայոց Եկեղեցու սասանում, Հայոց ուղղափառ և սուրբ վարդապետության վերացում:

Եվ այդպես՝ ԱԶԳԻ ոչնչացում իր պատմությամբ, ավանդով ու արժեհամակարգով:

Արդարև, Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականի դեմ այս սլաքները նոր չեն, և դարերի հոլովույթում որքա՜ն նման սլաքներ են ջարդվել Հայոց Եկեղեցու և հայ հոգևորականության կողմից:

Այս տողերը գրում եմ Ձեզ համար, իմ սիրելի ընկերներ, որպեսզի քաջ մնաք և հավատարիմ Ձեր Սուրբ Եկեղեցուն և Ձեր հոգևոր ինքնությանը, ՀԱՅ ԻՆՔՆՈՒԹՅԱՆԸ, որն աշխարհի և ժողովուրդների բանալին է:

Հայր Ասողիկ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 1005

Մեկնաբանություններ