Իսրայելը և Իրանը կարող են համաձայնության գալ ռազմական գործողությունները դադարեցնելու շուրջ՝ լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, հավելելով, որ դրա ժամանակը հասունացել է։ «Բայց երբեմն խնդիրը պետք է լուծել կռվելով։ Կտեսնենք, թե ինչ կլինի։ Կարծում եմ՝ կան բոլոր հնարավորությունները, որ համաձայնություն լինի»,- ասել է Թրամփը։               
 

Կեղծ հարևանը բացահայտ թշնամուց վտանգավոր է

Կեղծ հարևանը բացահայտ թշնամուց վտանգավոր է
13.06.2025 | 16:14

Ո՞ր մի խելամիտ մարդը կհավատա, որ Իրանի համար այս ծանրագույն պահին այդ երկրի դեսպանը Հայաստանում կհանդիպի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալին ու կքննարկի «Հայաստան-Իրան 400 կիլովոլտ լարման էլեկտրահաղորդման երրորդ օդային գիծ» ծրագրի շինարարական աշխատանքների ընթացքը:

Նման դեպքերում դեսպանները հանդիպումներ են խնդրում ընդունող երկրների կառավարություններում, որպեսզի միջազգային, հումանիտար, նյութական կամ ռազմատեխնիկական աջակցություն և հավաստիացումներ ստանան: Ամենայն հավանականությամբ, Իրանի դեսպանին ՀՀ ԱԳ նախարարը, որևէ փոխվարչապետ (դե, վարչապետը երկրից թռել ա բառի բուն ու փոխաբերական իմաստներվ), ԱԺ նախագահը կամ տեղակալները, ԱԽ քարտուղարը չեն ընդունել, և խեղճ դեսպանը միայն ՏԿԵ նախարարի տեղակալի հետ է կարողացել հանդիպել:

Դրա համար էլ քննարկել են էն, ինչը, մեղմ ասած, էլեկտրիկի գործն է:

Էդուարդ Սարիբեկյան

Դիտվել է՝ 591

Մեկնաբանություններ