-
03.04.2025|
15:24
Խիստ տարածված անընդունելի թեզ է՝ «Արցախցիները ինձ շատ լավ են ճանաչում և գիտեն, որ ես երբեք իրենց չեմ վիրավորի, ուղղակի իմ խոսքերը սխալ կամ սուր են ընկալվել» և այլն:
-
03.04.2025|
14:35
Կհարձակվի՞ արդյոք ԱՄՆ-ը Իրանի վրա. այս հարցը վերջին օրերին հաճախ են տալիս։
-
03.04.2025|
13:44
Կառավարության նիստում երկրի թիվ մեկ նիհիլիստը խոսում է երկրում տիրող նիհիլիզմի, ապատիայի ու կադրային ճգնաժամի մասին, շատ լավ հասկանալով, որ այդ ամենի գլխավոր մեղավորը հենց ինքն է։ Նրա պատճառով է, որ «գետնի վրա» ունենք այս իրավիճակը...
-
03.04.2025|
13:30
Տեղի ունեցողի գլխավոր պատճառն այն է, որ մեր ազգային վերնախավերն ու հասարակությունը անցնող օրերի, ամիսների ու տարիների ընթացքում այդպես էլ չկարողացան հասկանալ, թե ինչ վտանգավոր իրավիճակ է, ինչ կարգի թշնամի պետություններ են Թուրքիան ու Ադրբեջանը և թե ինչեր են պատրաստվում անել՝ մեր պետականությունը լիարժեք վերացնելու համար։
-
03.04.2025|
13:26
Արդեն ակնհայտ ճշմարտություն է, որ Գյումրիի ավագանու ընտրություններում քաղաքացիների մասնակցության բարձր տոկոսը բացառապես պայմանավորված էր նրանով, որ այն պետք է լրջագույն շարժառիթ դառնար ներքաղաքական հակաիշխանական գործընթացների համար...
-
03.04.2025|
12:27
Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, թե կառավարությունը սխալ կադրային քաղաքականություն է վարում, որովհետև երկրում մարդկային ռեսուրսի ճգնաժամ է: Փաշինյանն իր դասընկերոջը, քավորին Տավուշի մարզպետ է նշանակել, մանկության ընկերոջը դարձրել ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահ, իր զուգահեռ դասարանցուն նշանակել ՆԳ նախարար, համերկրացի աչաջրեցուն՝ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ և այսպես շարունակ։
-
03.04.2025|
11:01
Գյումրիի ընտրություններն իրենց արդյունքով, որպես քաղաքական կիրառելի գործոն, այլևս անէական են և ավարտված: Դրանք որևէ կերպ և որևէ ձևով այլևս քաղաքական շարունակականություն չունեն (մինչդեռ կարող էին ունենալ), ինչը կարող էր կիրառելի լինել մեկ մակարդակ բարձր հակաիշխանական կոնսոլիդացիոն գործողության կամ ալիքի համար:
-
03.04.2025|
10:42
Անկախ նրանից, թե Գյումրիում այս ամենն ինչով կավարտվի, միևնույն է՝ համապետական որևէ ընտրությունում իշխանության հաղթելու շանսերն օրեցօր զրոյանում են...
-
03.04.2025|
10:25
Հայաստանը Թրամփի առևտրային պատերազմից անմասն չմնաց. գրեթե բոլոր պետություններն ընդգրկվել են նոր մաքսատուրքերի ցուցակում։ Այնուամենայնիվ, որոշ բացառություններ կան, օրինակ՝ Ռուսաստանը։ Թրամփը հայտարարել է, որ բոլոր ներմուծումների վրա 10%-անոց համընդհանուր մաքսատուրքերը ԱՄՆ-ում ուժի մեջ կմտնեն ապրիլի 5-ից։
-
03.04.2025|
09:41
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նշել է Հայաստանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման երկու հիմնական պայման: Ալիևի խոսքով՝ նախ անհրաժեշտ է վերացնել ԵԱՀԿ Մինսկի խումբը։ «Երկրորդ հարցը վերաբերում է Հայաստանի Սահմանադրությանը։ Հայաստանի սահմանադրությունը հղում է պարունակում Հայաստանի Անկախության հռչակագրին։ Դա սահմանադրության բաղկացուցիչ մասն է։ Այնտեղ դրույթ կա, որ Ադրբեջանի օրինական, պատմական տարածքը միավորված է Հայաստանին, և դա համարվում է բացահայտ տարածքային պահանջ մեր դեմ»։