ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Թուրքիան և Ադրբեջանը տիեզերական ոլորտում համագործակցության փաստաթուղթ կստորագրեն

Թուրքիան և Ադրբեջանը տիեզերական ոլորտում համագործակցության փաստաթուղթ կստորագրեն
10.02.2021 | 15:41

Թուրքիան տիեզերական ոլորտում համագործակցության շրջանակներում համաձայնագիր է ստորագրել 3 երկրի հետ՝ հայտարարել է արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը, գրում է Անադոլուն: «Պակիստանի և Ադրբեջանի հետ համագործակցության փաստաթուղթը պատրաստ է և կստորագրվի առաջիկայում»,-ացվելացրել է նախարարը:


Թուրքիան նախատեսում է 2023-ի վերջին տիեզերք արձակել սեփական արտադրության հիբրիդային հրթիռը, որը կոշտ վայրէջք կկատարի Լուսնի վրա՝ հայտարարել է Ռեջեփ Էրդողանը` 10 կետից բաղկացած ազգային տիեզերական ծրագրի շնորհանդեսի արարողությանը:


Թուրքիայի տիեզերական գործակալությունը մշակել է ծրագիր, որը երկիրը կբերի տեխնոլոգիական զարգացման նոր մակարդակի, հնարավորություններ կբացի տիեզերական տնտեսության ոլորտում՝ Անկարայում «Անադոլու» գործակալության խմբագիրների կլոր սեղանի ժամանակ հայտարարել է արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուսթաֆա Վարանքը: Նրա խոսքով՝ տիեզերական ծրագրի իրականացումը կախված է ոչ միայն մարդկային կապիտալից և հստակ երկրի ֆինանսական հնարավորություններից: Կարևոր է քաղաքական աջակցությունը, ինչը պարզեցնում է շատ հարցերի լուծումը, ընդգծել է Վարանքը:


Արդյունաբերության նախարարը նշել է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կողմ է որ Թուրքիայի առաջին քաղաքացին տիեզերքում կին լինի: «Մենք այս առաքելության համար ուղեծիր կուղարկենք երկրի ամենահարմար բնակչին»,-ասել է նախարարը:

Դիտվել է՝ 51335

Մեկնաբանություններ