ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Այն մասին, թե ինչու անցյալը մեզ վաղ չի խոստանում

Այն մասին, թե ինչու անցյալը մեզ վաղ չի խոստանում
28.09.2025 | 12:55

Գալիս է մի տարիք, երբ ապրած տարիների բեռը նաիվորեն իմաստնություն է թվում: Ակամա դառնում ես ռևիզիոնիստ, իմացածդ հանրագումարի ես բերում և որոշում վերանայել այն, ինչը ժամանակին ընդունել ես աներկբա:

Նույնիսկ այս քննական վերլուծության և գնահատումի պարագայում վստահաբար ասում եմ՝ հայերը ժամանակի ողջ կտրվածքով հանդիսանում են քաղաքակրթության ճարտարապետ ազգերից մեկը: Մեզնից վախեցել են, հարգել, գնահատել, հիացել համակրել, կարեկցել:

Համաշխարհային քաղաքակրթության հսկան, որը հանդիսանում է արևմտյան քաղաքակրթության ստնտուներից մեկը, այսօր անճար, անօգնական վիճակում է հայտնվել, երբ մեծամեծ գործերը թողած գոյութենական խնդիր է լուծում:

Արդարացումն այն է, թե ծեր ենք, բայց չէ՞ որ ծեր են նաև հաները՝ Չինաստանում, հնդիկները, պարսիկները, հրեաները, հույները, իտալացիները, որոնք այսօր էլ աշխարհի հզորների կողքին են, նրանց գործընկերը: ՈՒրեմն՝ խնդիրը մեր մեջ է, ու աշխարհը դա տեսավ, տեսավ ու կարկամեց:

Հարգանքը վերածվեց հիասթափության, կարեկցանքը՝ զարմանքի:

Լալկան ու խաղաղություն մուրող ազգին կարող են նենգորեն կարեկցել, բայց ընկերակցել՝ երբեք:

Գարուշ ՔՈԹԱՆՋՅԱՆ

Հ․Գ․

Այս գրառումը ոչ մի նոր բան չի բացահայտում, վերահաստատում է ցավալի իրողությունը, որում հայտնվել ենք:

Փոխված է մեղավորների փնտրտուքների շեշտադրումը: Այլ տեղ և այլոց մեջ մեղավոր փնտրելու կարծրատիպն է, որը մեզ ազատում է ազգային մտածողությունը վերբեռնելու փրկարար անհրաժեշտությունից: Պարտությունը ապագա հաղթանակի դասատուն է: Մեր պարագայում, մենք ազգովի փախել էինք պատմության դասից:

Դիտվել է՝ 2461

Մեկնաբանություններ