ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ռուսաստանը շուտով կկիրառի հայելային միջոցառումներ՝ Չինաստանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմը վերացնելու համար։ «Մեր չինացի ընկերների՝ Ռուսաստանի քաղաքացիների համար անվիզա ռեժիմ մտցնելու վերաբերյալ որոշումը, անկասկած, կնպաստի մեր ժողովուրդների միջև կապերի հետագա ամրապնդմանը: Մեր կողմից հայելային միջոցառումները շատ շուտով ուժի մեջ կմտնեն Չինաստանի քաղաքացիների համար»,- ասել է Պուտինը։               
 

Հետո նիկոլական քարոզչամեքենայի գեբելսը դիֆիրամբներ էր հյուսելու մեր տղերքի մասին ու հետո այդ ամենը մոռանալու էր

Հետո նիկոլական քարոզչամեքենայի գեբելսը դիֆիրամբներ էր հյուսելու մեր տղերքի մասին ու հետո այդ ամենը մոռանալու էր
06.10.2025 | 11:07

2020 թվական պատերազմական հերթական օրն էր։

24-ժամյա ռեժիմով «Երկիր մեդիայի» պատերազմական հերթական օրը։

Լուրերի տեղատարափ, ու հանկարծ կեսօրին մեր տնօրեն Դավիթը այլայլված առանձնանում է հետս... տղերքից վատ լուրեր կան, զոհեր ունենք։

Ովքե՞ր... դեռ անունները պարզ չեն։

Խառնակ հոգով, ոչինչ ցույց չտալով շարունակում եմ գործս, կռիվ է, պատերազմ... կարճ ժամանակով գնացի ՀՅԴ Սիմոն Վրացյան կենտրոն... ու պարզվեց՝ 2020թ.-ի հոկտեմբերի 6-ին Վարանգաթաղի (Լուլասազ, Հակոբ Կամարի) բարձունքում զոհվել են ՀՅԴ 2-րդ վաշտից 22 և 1-ին վաշտից 2 մարտիկներ։

Դեպքից ժամեր անց, նույն վաշտի տղերքի և բանակի 2 հատուկ ջոկատայինների ջանքերով ազատագրվեց Վարանգաթաղը։

Սա Արցախում 2020 թ.-ի պատերազմում հայկական կողմի այն բացառիկ հաջողություններից էր, երբ ոչ միայն ազատագրվեց թշնամու կողմից գրավված տարածքը, այլ նաև պահվեց՝ մինչև պատերազմի ավարտը։

Հետո նիկոլական քարոզչամեքենայի գեբելսը դիֆիրամբներ էր հյուսելու մեր տղերքի մասին ու հետո այդ ամենը մոռանալու էր։

Այդ ժամանակ որոշեցինք լուրերով շատ մանրամասներ չհրապարակել։

Անվտանգային հարց էր՝ թշնամին շատ կկենտրոնանար մերոնց ուղղությամբ, ի վերջո, իրենց աչքի փուշ Դաշնակցության գումարտակն էր... հետո...

Հավերժ փառք տղերքին։

Գեղամ ՄԱՆՈՒԿՅԱՆ

Դիտվել է՝ 3048

Մեկնաբանություններ