Ավարտվում է 2014 թվականը: Աշխարհում խորանում է քաղաքական, տնտեսական ճգնաժամը: Մեր մոլորակում գոյության պայքարն է՛լ ավելի է սրվում: Հացի խնդիրը օրհասական է դառնում հատկապես հետխորհրդային շատ երկրներում:
Այս տողերը գրելուց առաջ ես հասկանում եմ, որ դեմոկրատական երկիր Իսրայելում յուրաքանչյուրն ունի խոսքի և մտքի արտահայտության իր իրավունքը, անկախ նրա անձից և զբաղեցրած պաշտոնից:
Մի քանի օրից Հայաստանը գործելու է տնտեսական նոր դաշտում, սակայն արդեն այսօր Հայաստանի ֆինանսական շուկան խաղաղ չէ: Ինչպե՞ս կզարգանան գործընթացները։ Այս և ֆինանսական շուկայում առկա հրատապ խնդիրների շուրջ զրուցեցինք բանկերի միության նախագահ ՍԱՄՎԵԼ ՃԶՄԱՉՅԱՆԻ հետ:
Հովհաննես Ահարկու անունով մի հայ վոյեվոդ /1572-1574 թթ / երեք տարի կառավարել է Վալախիան և դաժան պայքար մղել օսմանյան զավթիչների դեմ: Նա բնականաբար հարգված է եղել ռռւմինների կողմից , որովհետև անձնուրացորեն կռվել է նրանց ազատության համար: Բայց ճակատամարտերից մեկի ժամանակ գերի է ընկնում և դաժանորեն սպանվում է թուրք սուլթանի կողմից: Նրա մահից հետո Վալախիան կառավարել են նրա եղբայրները:
Դժվար է լինել Արևմտյան Հայաստանում ու չընկնել զգացմունքների գիրկը, առավել ևս Եղեռնի 100-րդ տարելիցի շեմին: Մոսկվաբնակ մի խումբ հայերիս համար սա հիրավի ուխտագնացություն էր. Անի, Կարս, Վան, Բայազետ, Բիթլիս, Մուշ… Մեզ այնքա՜ն հարազատ անուններ:
Տարօրինակ հարց եմ տալու. մահը կարո՞ղ է... հարբել։
Այո, որքան էլ պնդեն, թե արյունից չեն հարբում, հայոց հողում մահը ժամանակ առ ժամանակ հարբելով` խոլապար է տալիս. հայտնի թվերը շատ են, չվերհիշենք բոլորը, այլ առանձնացնենք 1999 թվականը։
Հայաստանը չունի ռեսուրս արկածախնդիրներին իր քաղաքական հարթակում հանդուրժելու համար
Իր նախագահության տարիներին Սերժ Սարգսյանը բարենպաստ պայմաններ է ստեղծել ընդդիմության հարթակում գործելու համար.
2025 թվականի ապրիլի 4-ին Սամարղանդում տեղի ունեցավ Եվրոպական Միության և Կենտրոնական Ասիայի առաջին գագաթնաժողովը։
Դրան մասնակցել են Ղազախստանի, Ղրղզստանի, ՈՒզբեկստանի, Թուրքմենստանի առաջնորդները և ԵՄ ղեկավարությունը։ Հանդիպումից հետո բոլոր մասնակից թյուրքալեզու երկրները հռչակագիր ընդունեցին...