08.09.2015|
01:30
Անի տիեզերահռչակ մայր ոստանի վրա պղպեղագույն ծիածան էր կապել։ Այն տեսանելի չէր անեցիներին։ Անեցիները` հարուստ, թե ընչազուրկ, ցերեկները գլխից վերև լազուր-կապույտ երկինքն էին տեսնում, իսկ գիշերները, անգամ խոր քնի մեջ, ունկնդրում էին արաբական երկրներից և Բյուզանդիոնից, Հնդկաստանից և Հարավային Ռուսաստանից «Տիեզերական քաղաք» ժամանող քարավանների արծաթահունչ ղողանջները։