Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Պուտինը միասեռականների ամուսնությունը համեմատել է սատանիզմի հետ

Պուտինը միասեռականների ամուսնությունը համեմատել է սատանիզմի հետ
20.09.2013 | 15:06

ՌԴ նախագահը քննադատել է Արևմտյան երկրների վարած քաղաքականությունը, որի համաձայն վերջիններս հրաժարվում են ավանդական քրիստոնեական արժեքներից և օրինականացնում միասեռականությունը:
«Մենք տեսնում ենք, թե ինչպես եվրատլանտյան շատ երկրներ փաստացի դուրս են եկել ավանդական ճանապարհից, հեռացել իրենց արմատներից, այդ թվում` քրիստոնեական արժեքներից, որոնք արևմտյան քաղաքակրթության հիմքն են: Նրանց կողմից մերժվում է ցանկացած բարոյական սկզբունք և ավանդական ինքնության հետաքրքրություն, այդ թվում` ազգային, մշակութային, կրոնական, քաղաքական, նույնիսկ իրավական: Ընթանում է մի քաղաքականություն, որի համաձայն շատ ընտանիքներում միասեռականների միջև տեղի է ունենում սեռական հարաբերություն, նրանք ամուսնանում են և Աստծո հանդեպ տածած հավատը նվիրաբերում սատանային»,- հայտարարել է Պուտինը:
Ըստ Ռուսաստանի առաջնորդի, այդ երկրները բռնել են դեգրադացիայի ճանապարհը, և նրանց սպասում է ժողովրդագրական, բարոյական խոր ճգնաժամ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 3231

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ