Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սիրահարների այգին առաջիկա օրերին կվերածվի յուրօրինակ «ընթերցասրահի»

Սիրահարների այգին առաջիկա օրերին կվերածվի յուրօրինակ «ընթերցասրահի»
01.11.2013 | 14:45

Նոյեմբերի 1-ին Սիրահարների այգում մեկնարկեց ամենամյա «Բացօթյա ընթերցանության փառատոնը»։ Այն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի և «Ֆլեշմոբ Դիվիզիա» երիտասարդական ՀԿ-ի նախաձեռնությամբ և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:

Նոյեմբերի 1-3-ն անցկացվող «Բացօթյա ընթերցանության փառատոնի» նպատակն է միավորել երիտասարդությանը, ամրապնդել ընթերցելու մշակույթը և սերը գրքի հանդեպ:

«Բացօթյա ընթերցանության փառատոն» ծրագրի համակարգող Էդուարդ Լևանյանը նշեց. «Ծրագրի նպատակն է խրախուսել ընթերանությունը, ապահովել երիտասարդների կապը գրքի հետ: Փառատոնից փառատոն մասնակիցների թիվն աճում է: Իսկ ՀԵՀ-ի հետ համագործակցությունն իր դրական ազդեցությունն է բերում փառատոնի աշխատանքներին, քանի որ ինչքան շատ կազմակերպությունների հետ համագործակցենք, այնքան ավելի մեծ կլինի փառատոնի դերն ու կարևորությունը»:

Այսօր Սիրահարների այգում երիտասարդները տեղադրում էին գրապահարաններ, այգու տարբեր այցելուներ ծանոթանում էին ցուցադրված գրականությանը: Վաղը` նոյեմբերի 2-ին, ժամը 14.00-ից կմեկնարկի գրքի բացօթյա ցուցահանդես, իսկ երեկոյան սպասվում են երիտասարդ կատարողների համերգ, մանկական ներկայացումներ:

Դիտվել է՝ 2259

Մեկնաբանություններ