ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Լյուդմիլա Սարգսյանի ինքնախոստովանությունը

Լյուդմիլա Սարգսյանի ինքնախոստովանությունը
29.11.2014 | 15:13

ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, Վերակազմյալ Հնչակյան կուսակցության ատենապետ Լյուդմիլա Սարգսյանը երեկ մի հարցազրույց է տվել, որում ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի ու Զարուհի Փոստանջյանի վարքագիծը բնութագրել է պոպուլիստական բառով:
Մասնավորապես, Նիկոլ Փաշինյանը նման գնահատականի էր արժանացել խորհրդարամում Սերժ Սարգսյանի անվստահության հարցը հարուցելու համար: Սարգսյանի հարցազրույցը հետաքրքրական է նրանով, որ բացահայտում է այն տրամադրությունները, որոնք տիրում են ՀԱԿ-ում՝ թեև տիկին Լյուդմիլան արտահայտել է մասնավոր կարծիք:
Երևի Նիկոլի արածը պոպուլիզմ է համարվում, որովհետև նրա նախաձեռնությունն իրատեսական չի համարվում: Իսկապես Սերժ Սարգսյանին պաշտոնանկություն չի սպառնում ու, այս առումով, Փաշինյանի նախաձեռնությունը գործնական հաջողությունների շանս չունի, բայց եթե առաջնորդվենք այս տրամաբանությամբ, ապա աշխարհի ոչ մի խորհրդարանում ընդդիմությունը նախաձեռնություններ չպետք է ցուցաբերի, որովհետև շատ դեպքերում դրանք մերժվում են խորհրդարնական մեծամասնության կողմից: Սա է քաղաքական պայքարի տրամաբանությունը:
Մյուս կողմից՝ եթե Սերժ Սարգսյանի պաշտոնանկության կամ իշխանության հրաժարականի պահանջն այդքան անիրատեսական է, ինչո՞ւ են ՀԱԿ գործիչներն իրենց բոլոր ելույթները սկսում «ավազակապետության» դատափետումով ու «հանցավոր ռեժիմի» հրաժարականը պահանջելով: Արդյո՞ք ՀԱԿ ամբողջ գործունեությունը պոպուլիստական է եղել, որովհետև այս անունը կրող թե՛ դաշինքը, թե՛ կուսակցությունը մշտապես պահանջել են Սերժ Սարգսյանի հրաժարականը:
Հիմա Նիկոլ Փաշինյանը, ըստ էության, հավատարիմ է մնացել իր վեցամյա պահանջին, ՀԱԿ խմբակցության մյուս անդամները ենթարկվել են «քաղաքագիտական վերլուծություն» կոչվող քաղաքական «կտտանքին»:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 1406

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ