ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Պետք է մասնակցել ու հաղթել

Պետք է մասնակցել ու հաղթել
01.12.2014 | 18:17

Բոյկոտել Բաքու-2015-ը կամ Հայաստանի դրոշը բարձրացնել Բաքվում: Մեր հասարակության, քաղաքական ու մարզական ղեկավարությունների առջև հենց այս երկընտրանքն է հառնում, երբ քննարկվում է Բաքվում անցկացվելիք եվրոպական խաղերին մեր մարզիկների մասնակցության հարցը:

Հատկապես հայկական ուղղաթիռի խոցումից հետո այս հարցն ավելի զգայական հարթության մեջ է քննարկվում: Մարդիկ ասում են, որ գործ ունենք պետության հետ, որի համար ահաբեկչությունը պետական քաղաքականություն է, որը խրախուսում է քնած մարդու կացնահարումը, խոցում է անզեն ուղղաթիռը, հետո փորձում է սակարկության թեմա դարձնել նրանց դիակների տարհանման հարցը: Այս, ամենը, բնականաբար, ճիշտ է, ու ոչ մի խելամիտ մարդ չի կարող հակափաստարկ բերել, սակայն ի՞նչ ենք շահելու, եթե մեր մարզիկները չմասնակցեն Բաքվի խաղերին: Համոզված եղեք՝ ոչինչ, որովհետև մեր չմասնակցությունից այդ խաղերի մարզական նշանակությունը չի թերագնահատվի, չի ստվերվի այն քարոզչական PR-ը, որն իրականացնում է Ադրբեջանը, որևէ այլ երկիր չի զորակցի մեր բոյկոտին: Բոյկոտը արդյունավետ է, եթե դա զուգակցվում է ռացիոնալ այլընտրանքով: Այս պահին նման այլընտրանք չկա:
Ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի և աշխարհի չեմպիոն Դավիթ Սաֆարյանի կարծիքով՝ լավ կլիներ, եթե Հայաստանի հավաքականը մասնակցեր հաջորդ տարի Բաքվում անցկացվելիք եվրոպական խաղերին: Մեր մարզիկը կարծում է, որ պետք է մասնակցել ու հաղթել: Համաձայնեք՝ դա ավելի ուժեղ ու ազդեցիկ քայլ կլինի: Բաքվում պետք է բարձրանա հայկական եռագույնը, պետք է հնչի մեր ազգային օրհներգը: Այս տրամադրությունը պետք է գերիշխող լինի, իսկ բոյկոտի մասին զրույցներն ավելի շատ էմոցիոնալ հարթության մեջ են:
Էմոցիաները կարող են վաղն անցնել, բայց մեր մարզիկի հաղթանակը Բաքվում երկար, շատ երկար կհիշվի՝ ոգեկոչելով հազարավոր մեր հայրենակիցների:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 979

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ