Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               

Ո՞Ւմ է ձեռնտու ազատամարտիկներին ծեծելը

Ո՞Ւմ է ձեռնտու ազատամարտիկներին ծեծելը
10.12.2014 | 15:52

Ազատամարտիկ Սուրեն Սարգսյանը առավոտյան տեղափոխվել է «Էրեբունի» բժշկական կենտրոն: Նրան իր տան մոտ ծեծել են դիմակավորված մարդիկ: Մի քանի օր առաջ «Գետափ» պանդոկում ծեծել են հրամանատարներ Ռազմիկ Պետրոսյանին ու Արաբոյի Մանվելին: Նրանք էլ ասում են, որ իրենց ծեծել են մարդիկ, ովքեր ատում են հեղափոխությունն ու այն կոչերը, որ հնչեցնում են ազատամարտիկները: Մի խոսքով, ազատամարտիկները կապ են տեսնում այս միջադեպերի միջև և, որ ամենակարևորն է՝ քաղաքական ենթատեքստ:

Երբ մի երկրում հանրայնորեն ճանաչված մարդու են ծեծում, ով նաև իշխանությանն ընդդիմանում է՝ հասարակական գիտակցության մեջ պատվիրողի ու պատասխանատուի դերում հայտնվում է հենց իշխանությունը: Սա օրինաչափ է, եթե նույնիսկ արդար չէ, որովհետև իշխանությունը՝ իր առաքելությամբ, կոչված է նախ կանխելու նման հանցագործություննները, ապա նաև բացահայտելու:
Բայց խնդիրն ունի նաև քաղաքական կողմ ու չեմ տեսնում այն պոտենցիալ քաղաքական վտանգը, որ իշխանությունները կարող էին զգալ ազատամարտիկներից, նրանց հեղափոխական կոչերից: Կրկնում եմ՝ ոչ թե իշխանությանը հրեշտակ եմ համարում, այլ ադեկվատ, ու չեմ կարծում՝ նրանք սարսափում էին, որ քսան հրամանատար պարբերաբար հավաքվում էին ու դժգոհում այսօրվա իրականությունից ու դրա պատասխանատուներից:
Իմ լավ ընկեր, հրամանատար Մուշեղ Սաղաթելյանը կարծում է, որ անկախության պաշտպանության միակ օղակը մնացել են բանակն ու ազատամարտիկները, ու հենց նրանք պետք է դառնան թիրախ: Միանգամայն հնարավոր է, մանավանդ Հայաստանի եվրասիականացման համատեքստում, սակայն առայժմ չէի ուզենա այս թեմայով հեռուն գնացող ենթադրություններ ու վերլուծություն անել:
Ես ավելի շուտ հակված եմ կարծելու, որ Հայաստանում կան երրորդ ուժեր, որոնք ոչ իշխանության մեջ են, ոչ էլ բողոքող խմբերի, բայց երկրում լարվածություն առաջացնելու մոտիվներ ունեն՝ իրենց շահերը սպասարկելու համար: Անուններ չեմ տա, ընթերցողն ինձնից լավ գիտի, թե նշածս խմբերից դուրս ովքեր են տիրապետում համապատասխան ֆինանսական, կադրային, կրիմինալ ռեսուրսի: Նման մի բան Հայաստանում եղել է 1998-ի իշխանափոխությունից առաջ, ու այդ ժամանակ պետական համակարգը լրիվ պարալիզացվեց: Հուսանք, որ 16 տարի հետո վիճակն ավելի բարվոք է:


Սուրեն ՍՈՒՐԵՆՅԱՆՑ

Դիտվել է՝ 931

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ