Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Գերմանիան դադարեցրել է զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիային

Գերմանիան դադարեցրել է զենքի մատակարարումը Սաուդյան Արաբիային
26.01.2015 | 12:58

Գերմանիան մերժել է գերմանական պաշտպանության ոլորտի ձեռնարկություններում Սաուդյան Արաբիա զենքի մատակարարումների բոլոր հայտերը՝ հաղորդում է Bild-ը: Թերթի փոխանցմամբ՝ որոշումը երկրի կառավարությունը կայացրել է հունվարի 21-ին, նիստին մասնակցել է նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նման որոշման պատճառը Մերձավոր Արևելքում անկայուն վիճակն է: Բեռլինում մտավախություն ունեն, որ գերմանական զենքը, ի վերջո, կարող է հայտնվել ահաբեկիչների ձեռքում: Գերմանիայի կառավարությունը այդ որոշումը չի մեկնաբանում: Bild-ը հիշեցնում է, որ 2013-ին Գերմանիան հավանություն էր տվել Սաուդյան Արաբիային 360 մլն եվրոյի սպառազինություն հատկացնելու որոշմանը: Ավելի վաղ տեղեկություն էր հայտնվել, որ Սաուդյան Արաբիան պատրաստ է Բեռլինից 2,5 մլրդ եվրոյով 5 սուզանավ գնել:

Դիտվել է՝ 2507

Մեկնաբանություններ