«Եվրամիությունը մշակում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ՝ 17-րդ փաթեթը և նոր սահմանափակումների ներդրումը համակարգում է ամերիկյան իշխանությունների հետ»,- Վաշինգտոնում ԱՄՆ-ի պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ հանդիպումից հետո հայտարարել է Ֆրանսիայի արտգործնախարար Ժան-Նոել Բարոն։ Իր հերթին հանրապետական սենատոր Գրեհեմը հայտարարել է, որ ԱՄՆ-ի խորհրդարանի վերին պալատը կաջակցի «ջախջախիչ» պատժամիջոցների ներդրմանը, եթե Մոսկվան հրաժարվի դադարեցնել ՈՒկրաինայի դեմ պատերազմը։                
 

Նյու-Օ­վեր­տո­նի պա­տու­հան

Նյու-Օ­վեր­տո­նի պա­տու­հան
14.04.2020 | 00:07
Մինչ պան­դե­միան տա­նում է հա­զա­րա­վոր մարդ­կանց կյան­քեր (ու դեռ որ­քան կտա­նի, դեռ հայտ­նի չէ), աշ­խար­հի մե­ծե­րը խո­սում են «նոր աշ­խար­հա­կար­գի», այն է` կո­րո­նա­վի­րու­սից հե­տո «ինչ­պի­սի» աշ­խարհ ու­նե­նա­լու մա­սին:
Ա­մե­նա­հե­տաքր­քի­րը, թերևս, ոչ ան­հայտ, աշ­խար­հի աք­սա­կալ, քուրմ Հեն­րի Քի­սին­ջե­րի «մտա­հո­գու­թյուն­ներն» էին այդ առն­չու­թյամբ։ Պետք է «աշ­խա­տել «հետ­վի­րու­սա­յին» աշ­խար­հա­կար­գի ստեղծ­ման ուղ­ղու­թյամբ»,- ա­սում է 96-ա­մյա, հա­մաշ­խար­հա­յին գոր­ծըն­թաց­նե­րից հաս­կա­ցող, Նո­բե­լյան մր­ցա­նա­կի դափ­նե­կիր, իսկ որ ա­մե­նա­կարևորն է` փա­փուկ զար­գա­ցում­նե­րի ու փա­փուկ աշ­խար­հի կողմ­նա­կից, կտ­րուկ, պա­տե­րազ­մա­կան մի­ջամ­տու­թյուն­նե­րը բա­ցա­ռող հար­գար­ժան ան­ձը, որն ի դեպ բա­վա­կա­նին լավ հա­րա­բե­րու­թյուն­նե­րի ու­նի Վլա­դի­միր Պու­տի­նի հետ, ինչ­պես նաև մեր երկ­րում «պա­հա­կու­թյուն» ա­նող, պա­հես­տա­յի­նի նս­տա­րա­նին լե­թար­գիա­կան հան­գս­տու­թյամբ նս­տած, Քի­սին­ջե­րին Հա­յաս­տան հրա­վի­րած, ոչ ան­հայտ անգ­լիա­կան պա­լա­տի «մտե­րիմ», հա­մա­տե­ղու­թյամբ ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի հետ… Ընդ ո­րում, թերևս, պետք էր այս­տեղ պաու­զան ձգել ու հարց­նել սույն «պեր­սո­նին». հար­գար­ժան նա­խա­գահ. Դուք ե­թե ոչ սե­փա­կան «գան­ձա­րա­նից» (իսկ մեր նա­խա­գա­հը բա­վա­կա­նա­չափ, կա­րե­լի է ա­սել` էլ ա­վե­լի «հար­գար­ժան» է այդ ա­ռու­մով), որևէ լու­մա-կո­պեկ չեք հատ­կաց­րել «փոքր ա­ծու, ապ­րուս­տը նսեմ» Ձեր հայ­րե­նի­քին` կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի հա­մար, ա­պա կա­րող էիք, չէ՞, Ձեր կա­պե­րը, ընդ­հուպ մինչև ա­րա­բա­կան շեյ­խեր, օգ­տա­գոր­ծել, մի քա­նի գրոշ բե­րել Հա­յաս­տան` այդ նպա­տա­կով:
Ի­րեն հանձ­նենք Աստ­ծու «ո­ղոր­մա­ծու­թյա­նը», մենք դառ­նանք նրա մտե­րիմ պա­րոն Քի­սին­ջե­րին և մնա­ցած­նե­րին` ա­սե­լու, որ հետ­նա­բե­մա­յին պայ­քա­րը` հետ­կո­րո­նա­վի­րու­սյան աշ­խար­հի հա­մար այս օ­րե­րին այն­պի­սի ծա­վալ­նե­րի է հա­սել, որ ուղ­ղա­կի սար­սա­փե­լի է: Նախ` մո­դե­լա­վոր­ման տե­սան­կյու­նից: Ա­սա­ցինք` պա­րոն Հեն­րին կողմ­նա­կից է փա­փուկ լու­ծում­նե­րի:
Եվ ին­չով «փա­փուկ» չէ կո­րո­նա­վի­րու­սը. ան­ձայն-ան­ձուն, ան­փո­շի, ան­պայ­թյուն, և որ ա­մե­նա­կարևորն է` ոչ շատ ծախ­սա­տար: Տն­տե­սու­թյա՞ն է խփում: Ա­մենևին` ոչ: Ոչ «հա­մաշ­խար­հա­յին­նե­րի» տն­տե­սու­թյա­նը: Ե­թե հա­վա­տանք հետ­նա­բե­մա­յին ան­ցում­նե­րին, ա­պա ԱՄՆ-ը` յուր սա­տե­լիտ­նե­րի հետ, ա­հա­վոր պատ­րաստ­ված է «հետ­կո­րո­նա­վի­րու­սյան» աշ­խար­հի բո­լոր սցե­նար­նե­րին` ընդ­հուպ մինչև Թրամ­փի հնա­րա­վոր ֆիաս­կո­յից հե­տո` ԱՄՆ ու­ղիղ կա­ռա­վա­րում, ընդ­հուպ մինչև բուն­կեր­ներ ի­րենց էլի­տա­յի տե­ղա­փո­խում, ե­թե զար­գա­ցում­նե­րը չըն­թա­նան այն­պես, ինչ­պես ի­րենք են նա­խա­տե­սել: Իսկ այդ նա­խա­տե­սում­նե­րի մեջ է կր­կին ու հուժ­կու փչել ա­ռանց այն էլ պայ­թող դո­լա­րի փու­չի­կը (ԱՄՆ-ը ե­րեք տրի­լիոն դո­լար է նա­խա­տե­սել կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րի հա­մար, ո­րի տակ ա­հա­վոր լուրջ «խու­թեր» ու խո­չեր կան, ին­չին այ­սօր չենք անդ­րա­դառ­նա):
Մի այլ պատ­մու­թյուն է նաև Հա­մաշ­խար­հա­յին ա­ռող­ջա­պա­հա­կան կազ­մա­կեր­պու­թյու­նը, ո­րի ձեռ­քե­րով էլ կար­ծես «խոչ ու խու­թե­րը» կյան­քի են կոչ­վում: Սույն հար­գար­ժան կազ­մա­կեր­պու­թյու­նը փո­խա­նակ ա­մեն ինչ ա­նի վակ­ցի­նան ստեղ­ծե­լու-«գտ­նե­լու» հա­մար (ի դեպ, ա­ռան­ձին քն­նարկ­ման թե­մա է նաև այս կազ­մա­կեր­պու­թյան ղե­կա­վա­րի սպա­նու­թյան ա­ռեղծ­վա­ծը` կո­րո­նա­վի­րու­սը որ­պես պան­դե­միա հայ­տա­րա­րե­լու նա­խօ­րյա­կին), գրե­թե եր­րորդ ռայ­խի տո­նայ­նու­թյամբ` հայ­տա­րա­րում է, որ հայտ­նի չէ դեռ ինչ­քան եր­կար կշա­րու­նակ­վի պան­դե­միան, որ երկ­րորդ ա­լի­քը դեռ կլի­նի, հե­տո… երևի եր­րո՞ր­դը… չոր­րո՞ր­դը, մինչև աշ­խար­հի մե­ծե­րը հաս­կա­նան` ժա­մա­նա՞կն է ստեղ­ծե­լու «նոր աշ­խար­հա­կար­գը», ուր չեն լի­նի ծե­րե­րը, հի­վանդ­նե­րը, կա­ղե­րը, կույ­րե­րը, մար­դիկ, «փոքր ա­ծու», նոր­մալ տն­տե­սու­թյուն, ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մա­կարգ ու­նե­ցող ազ­գերն ու պե­տու­թյուն­նե­րը, ո­րոնց հա­մար ե­կել է Քրիս­տոս:
Փաս­տո­րեն, կո­րո­նա­վի­րու­սը մինչ այս մեր ի­մա­ցած, «ա­մե­նա­հե­տաքր­քիր», ա­մե­նահ­զոր, ա­մե­նան­պա­տա­կա­յին Օ­վեր­տո­նի պա­տու­հանն է, որ­տե­ղից պան­դե­միա­յից հե­տո երևա­լու է նոր աշ­խար­հը` իր տնա­մեր­ձե­րով ու տե­րե­րով հան­դերձ:
Սա­կայն այս ա­մե­նում կա մեկ «նո»: Ար­դյո՞ք ա­մեն ինչ կըն­թա­նա այն­պես, ինչ­պես ծրագ­րա­վո­րել են աշ­խար­հի մետ­րե­րը: Ար­դյոք ի­րենց բուն­կեր­նե­րում նրանք կկա­րո­ղա­նա՞ն ծվա­րել, պաշտ­պան­վել այն­պես, ինչ­պես պլա­նա­վո­րել են:
Կաս­կա­ծում ենք: Ա­սում եք` իսկ ին­չու՞ ոչ: Նույն այդ մար­դիկ ստեղ­ծե­ցին հա­մա­կենտ­րո­նաց­ման հուժ­կու ճամ­բար­ներ, Հիտ­լե­րի նմա­նը տա­րի­ներ իշ­խեց, սպա­նեց, ոչն­չաց­րեց, ԱՄՆ-ը հան­գիստ խղ­ճով ռմ­բա­կո­ծեց` մի՛-ջու՛-կա՛-յի՛ն ռում­բե­րով, Հի­րո­սի­ման ու Նա­գա­սա­կին. հիմ­նա­հա­տակ ա­րեց այդ քա­ղաք­նե­րը, խա­ղաղ բնակ­չու­թյա­նը, շր­ջա­կա մի­ջա­վայ­րը, այ­սօր ԱՄՆ-ը ծաղ­կում, կո­րո­նա­վի­րուս է «ար­տադ­րում» մի ա­վե­լի մեծ հմայ­քով ու նր­բա­գե­ղու­թյամբ, հե­տո ԵՄ-ի հետ ռմ­բա­կո­ծեց Ի­րա­քը, իբր կեն­սա­բա­նա­կան զենք կա այն­տեղ, պարզ­վեց` չկա, ոչ ոք դրա հա­մար որևէ մե­կին չա­սաց` աչ­քիդ վերևը հոնք կա, ին­չու՞ ռմ­բա­կո­ծե­ցիք այդ շեն եր­կի­րը, հե­տո Ե­գիպ­տոսն էր, Լի­բիան, Սի­րիան… հի­մա Ի­րա­նը`մի­գու­ցե:
Գու­ցե և: Սա­կայն կա նաև հա­վաս­տու­մը` աշ­խար­հի վեր­ջին օ­րե­րի մա­սին (տես` Աստ­վա­ծա­շուն­չը)։ Իսկ Գր­քի մար­գա­րեու­թյուն­նե­րը կա­տար­վում են հատ-հատ:
ՈՒ ի­րենց ժա­մին: Էն­պես որ, այդ բուն­կեր­նե­րը կա­րող են և դրանք մտահ­ղա­ցած­նե­րին ընդ­հան­րա­պես պետք չգալ:
Զի` խոր­հուրդ մարդ­կանց, կամք Աստ­ծո:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 21440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ