Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Չեմ­պիոնն «Ա­րա­րատ-Ար­մե­նիան» է

Չեմ­պիոնն «Ա­րա­րատ-Ար­մե­նիան» է
21.07.2020 | 15:34
Ա­վարտ­վեց ֆուտ­բո­լի Հա­յաս­տա­նի բարձ­րա­գույն խմ­բի ա­ռաջ­նու­թյու­նը։ 2019-2020 մր­ցաշր­ջա­նի վեր­ջին տու­րում «Ա­րա­րատ-Ար­մե­նիան» 2-0 հաշ­վով պար­տու­թյան մատ­նեց «Նոա­յին» և երկ­րորդ տա­րին ա­նընդ­մեջ նվա­ճեց երկ­րի չեմ­պիո­նի կո­չու­մը։
Ար­ծա­թե մե­դալ­նե­րին է ար­ժա­նա­ցել «Նոան», որն օ­րեր ա­ռաջ դրա­մա­տիկ պայ­քա­րում, նույն «Ա­րա­րատ-Ար­մե­նիա­յի» հետ մր­ցա­վե­ճում, տի­րա­ցավ երկ­րի գա­վա­թին։
Մր­ցաշր­ջա­նը եր­րորդ տե­ղով ա­վար­տեց «Ա­լաշ­կեր­տը». ա­ռաջ­նու­թյան ա­վար­տա­կան խա­ղում այն վս­տահ հաղ­թա­նակ տա­րավ «Շի­րա­կի» նկատ­մամբ՝ 4։2, ու մեկ միա­վո­րով շր­ջան­ցեց նրան։ 46 միա­վո­րով մնա­ցած գյում­րե­ցի­նե­րը չոր­րորդ հո­րի­զո­նա­կա­նում են։
Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ
Դիտվել է՝ 9908

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ