Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սթափ­վենք, քան­զի մեր ժա­մա­նա­կը անս­պառ չէ

Սթափ­վենք, քան­զի մեր ժա­մա­նա­կը անս­պառ չէ
02.10.2020 | 00:01

Տերն ի­րեն ճա­նա­չեց­րեց դա­տաս­տան ա­նե­լով, և մե­ղա­վոր­նե­րը կպատժ­վեն ըստ ի­րենց ձեռ­քի գոր­ծե­րի: Մե­ղա­վոր­նե­րը կր­կին դժոխք կընկ­նեն, նաև բո­լոր ազ­գե­րը, ո­րոնք մո­ռա­ցան Աստ­ծուն (Սաղ. 9;17-18)։


Մենք մեզ քրիս­տո­նյա ազգ ենք հա­մա­րում և ու­րախ ենք, որ խոր­հր­դա­յին բռ­նա­պե­տու­թյու­նից հե­տո մեր հա­վատ­քը վե­րա­հառ­նեց, ե­կե­ղե­ցի­նե­րը լց­վե­ցին հա­վա­տա­ցյալ մարդ­կան­ցով, բայց քիչ ենք անդ­րա­դառ­նում այն փաս­տին, որ մեր բազ­մա­դա­րյա քրիս­տո­նեա­կան փոր­ձա­ռու­թյան ըն­թաց­քում մեր Ե­կե­ղե­ցու հայ­րե­րը սահ­մա­նել են կա­նոն­ներ, ո­րոնք նզովք են պա­րու­նա­կում դրանք չկա­տա­րող­նե­րի նկատ­մամբ:
Այդ նզով­քից մեզ ոչ ոք դեռ չի ա­զա­տել, բայց այ­սօր այդ մա­սին ակ­տիվ քա­րոզ­չու­թյուն չի տար­վում, կարևոր­վում է միայն հա­վա­տի վե­րա­զար­թոն­քը: Ե­կե­ղե­ցին ժա­մա­նա­կին ըն­կալ­վել է որ­պես փր­կու­թյան տա­պան, նրա­նից դուրս փր­կու­թյան որևէ հույս չկա. այդ­պես հա­վա­տում էին: Օ­րեն­սդ­րո­րեն կար­գա­վոր­վում էին ոչ քրիս­տո­նյա­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, ո­րոնք խիստ սահ­մա­նա­փակ էին: Հս­տակ սահ­ման­վում և ըն­կալ­վում էին «թշ­նա­մի», «բա­րե­կամ», «եղ­բայր» հաս­կա­ցու­թյուն­նե­րը:


Մեր պե­տա­կան գե­րա­տես­չա­կան հիմ­նարկ­նե­րում մենք կա­րող ենք տես­նել խո­րա­պես հե­թա­նո­սա­կան խոր­հր­դա­նիշ­ներ, ո­րոնք բո­լոր եր­կր­նե­րում են գոր­ծած­վում, բայց դա չի ար­դա­րաց­նում մեր երկ­րում և մեր կող­մից դրանց գոր­ծա­ծու­թյու­նը: Ցայ­տուն օ­րի­նակ է «ար­դա­րա­դա­տու­թյան» դի­ցու­հու ար­ձա­նի­կը հա­մա­պա­տաս­խան գե­րա­տես­չու­թյու­նում: Այդ­տեղ՝ քրիս­տո­նյա Հա­յաս­տա­նի քրիս­տո­նյա պաշ­տո­նյա­նե­րի աշ­խա­տա­վայ­րում, նույն հա­ջո­ղու­թյամբ կա­րող էր լի­նել Ար­դար Դա­տա­վո­րի պատ­կերն ու խոր­հր­դա­նի­շը՝ որ­պես հի­րա­վի ար­դա­րա­դա­տու­թյան ե­րաշ­խա­վո­րի, փո­խա­րե­նը հե­թա­նո­սա­կան դի­ցու­հու ան­հաս­կա­նա­լի ար­ձա­նիկն է, ար­դյուն­քում՝ մեր ար­դա­րա­դա­տու­թյու­նը ոչ թե ա­զատ է, ա­նա­չառ ու ան­կա­շառ, այլ մերկ է, աչ­քա­կապ ու «առևտրա­կան», վեր­ջի­նը՝ իբրև կշեռ­քի առ­կա­յու­թյան «յու­րա­տիպ» ըն­կալ­ման հետևանք: Մեր ազ­գա­յին կեն­ցաղ ու կեն­սա­կերպ են ներ­խու­ժում այլևայլ օ­տա­րա­ծին ու օ­տա­րա­մուտ տար­րեր, ո­րոնց չար­դա­րաց­ված յու­րաց­ման ար­դյուն­քում մեր կեն­ցա­ղը դառ­նում է խո­րա­պես ա­պազ­գա­յին, և դա՝ սկ­սած 19-րդ դա­րի երկ­րորդ կե­սից:


Մեծ ե­ղեռ­նը և խոր­հր­դա­յին կար­գե­րի հաս­տա­տու­մը ա­ռա­վել խո­րաց­րին սկ­սած գոր­ծըն­թա­ցը: Այ­սօր մենք ար­դեն շատ հե­ռու ենք այն ա­մե­նից, ին­չը կոչ­վում է «զուտ հայ­կա­կան», և խն­դի­րը միայն աշ­խար­հա­քա­ղա­քա­կան ու տն­տե­սա­կան հա­մընդ­հա­նուր փո­փո­խու­թյուն­նե­րը չեն, այլ մեր ազ­գա­յին ու ան­հա­տա­կան մտա­ծո­ղու­թյան փո­փո­խու­թյու­նը:
Մենք վերց­նում ենք աշ­խար­հից բա­ներ, որ պետք չեն մեզ, և կորց­նում ենք շատ ու շատ կարևոր ու անհ­րա­ժեշտ բա­ներ, որ մերժ­վում են նաև աշ­խար­հի կող­մից:


Հա­վա­տը վե­րա­զար­թոնք է ապ­րում, բայց նրա բուն բո­վան­դա­կու­թյունն ար­դեն ըն­կալ­վում է աղ­ճատ­վա՛ծ մտա­ծո­ղու­թյան տեր հա­յի կող­մից, ո՛չ հա­յե­ցի: Քրիս­տո­նեու­թյունն էր, որ հա­յի հո­գուց պե­ղեց ի­րա­պես հայ­կա­կա­նը և սի­րե­լի դարձ­րեց հա­յի հա­մար իր իսկ էու­թյու­նը, զտեց հա­յի մտա­ծո­ղու­թյու­նը ան­բա­րո­յա­կա­նու­թյան ու դի­վա­պաշ­տու­թյան տիղ­մից և օ­ծեց ճշ­մա­րիտ աստ­ված­պաշ­տու­թյան ա­նու­շա­հոտ յու­ղով: Քրիս­տո­նեու­թյու­նը հա­մա­տիե­զե­րա­կան ի­րո­ղու­թյուն է և ոչ եր­բեք հա­մաշ­խար­հա­յին կամ ընդ­հան­րա­պես՝ աշ­խար­հա­յին: Այդ իսկ պատ­ճա­ռով, աշ­խար­հում քրիս­տո­նեա­կան հա­մար­վող շատ գա­ղա­փար­ներ խո­րա­պես հե­թա­նո­սա­կան են և մեր­ժե­լի ցան­կա­ցած ճշ­մա­րիտ քրիս­տո­նյա­յի կող­մից: Բո­լո­րը չէ, որ հաս­կա­նում ու տես­նում են այդ:
Ա­մե­նա­թո­ղու­թյան հաս­նող ա­զա­տու­թյու­նը վե­րագ­րում են քրիս­տո­նեա­կան մտա­ծո­ղու­թյա­նը, ին­չը մե­ծա­գույն մո­լո­րու­թյուն է: Քրիս­տո­նեա­կան ա­զա­տու­թյու­նը ծնում է բա­րո­յա­կան բար­քեր որ­դեգ­րած հա­սա­րա­կու­թյուն, և ոչ թե ա­նիշ­խա­նու­թյան ձգ­տող խառ­նամ­բոխ:
Ժա­մա­նա­կին օ­րենքն էր կար­գա­վո­րում հա­սա­րա­կա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, իսկ այ­սօր օ­րենքն է կար­գա­վոր­վում՝ ա­ռան­ձին ան­ձանց, խմ­բե­րի և ամ­բո­խի մտա­ծե­լա­կեր­պին ու պա­հանջ­նե­րին հար­մա­րեց­վե­լով: Եվ այն քրիս­տո­նեա­կան օ­րենք­նե­րը, ո­րոնք նզով­քի են ար­ժա­նաց­նում ի­րենց ար­հա­մար­հող­նե­րին, այ­սօր դեռևս մնում են ար­հա­մարհ­ված ու ան­տես­ված, ո­րով­հետև չեն հա­մա­պա­տաս­խա­նում ժա­մա­նա­կի ո­գուն և պա­հանջ­նե­րին, բայց այդ ար­հա­մար­հան­քի դի­մաց չի ջնջ­վում այն ա­հա­վոր նզով­քի գի­րը, որ այդ օ­րենք­նե­րի հետ ժա­ռան­գել ենք մենք, սթափ­վենք, քան­զի մեր ժա­մա­նա­կը անս­պառ չէ. «Բայց Աստ­ված մնում է հա­վի­տյան, նա պատ­րաս­տեց իր ա­թո­ռը դա­տաս­տա­նի հա­մար»:
«Ինքն է դա­տում աշ­խարհն այս ար­դա­րու­թյամբ, և իր ժո­ղովր­դին՝ ուղ­ղամ­տու­թյամբ» (Սաղմ. 9;8-9): Տե­րը Եր­կինք ե­լավ ու ո­րո­տաց, Ինքն է, որ ար­դար է դա­տե­լու եր­կիրն իր չորս ծա­գե­րով (Ա Թագ. 2;10):


Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 3329

Մեկնաբանություններ