Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Լիցք` հաղ­թա­նա­կի ու հա­րատևման

Լիցք` հաղ­թա­նա­կի ու հա­րատևման
17.11.2020 | 00:03

Այս է Իմ պատ­վե­րը. որ սի­րեք մի­մյանց, ինչ­պես որ Ես սի­րե­ցի ձեզ: Ա­վե­լի մեծ սեր ոչ ոք չու­նի, քան այն, որ մեկն իր կյան­քը տա իր բա­րե­կամ­նե­րի հա­մար (Հովհ. 15;12-13)։
«Ա­մեն ին­չից ա­ռաջ մի­մյանց միջև ա­մուր սե՛ր ու­նե­ցեք, քա­նի որ սե­րը ծած­կում է մեղ­քե­րի շա­տու­թյու­նը» (Ա Պետր. 4; 8):


Մեր Հայ­րե­նի­քի պայ­ծա­ռա­միտ ու ա­րիա­սիրտ հո­գի­նե­րը, ա­կան­ջա­լուր Ա­վե­տա­րա­նի սուրբ ու տի­րա­տուր պատ­գա­մին, այդ մե­ծա­գույն սի­րով, հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյան աս­պա­րեզ նետ­վե­լով, նախ ծած­կում են սե­փա­կան գի­տակց­ված հան­ցանք­նե­րի բազ­մու­թյու­նը (ի վեր­ջո, 18-19-ա­մյա պա­տա­նի­նե­րը ան­մեղ մա­նուկ­ներ չեն, որ­քան էլ, մենք սո­վոր ենք այդ­պես հա­մա­րել) և ա­պա ի­րենց չգի­տակց­ված մեղ­քե­րի պատ­ճառ հան­դի­սա­ցող­նե­րի հան­ցանք­նե­րը: Ջրով Մկր­տու­թյու­նը մաք­րում է ա­դա­մա­կան մեղ­քից, բայց նրանք մկրտ­վում են մի այլ մկր­տու­թյամբ: Այդ սի­րո հրով նախ Տերն Ին­քը մկրտ­վեց ու մկր­տում է Իր հետևորդ­նե­րին. «Երկ­րի վրա կրակ գցե­լու ե­կա, և ինչ­քա՜ն եմ կա­մե­նում, որ ար­դեն իսկ բոր­բոք­ված լի­նի: Եվ մի մկր­տու­թյուն ու­նեմ մկրտ­վե­լու և ինչ­պե՜ս եմ շտա­պում, որ կա­տար­վի» (Ղուկ. 12; 49-50):


Հա­յի շուր­թե­րից դա­րեր ի վեր հն­չել է հրա­շունչ ա­ղոթ­քը. «Հու՛ր կեն­դա­նի Քրիս­տոս, Եր­կիր գցած Քո սի­րո հու­րը բոր­բո­քի՛ր իմ մեջ, որ­պես­զի այ­րի իմ հո­գու ախտն ու սր­բի իմ խղճմ­տան­քը, և մաք­րի իմ մարմ­նի մեղ­քե­րը և վա­ռի Քո գի­տու­թյան լույսն իմ սր­տում, և ո­ղոր­մի՛ր Քո ա­րա­րած­նե­րին և ինձ` բազ­մա­մե­ղիս» (Սբ Ն. Շնոր­հա­լի «Հա­վա­տով խոս­տո­վա­նիմ»): Այդ սի­րով բո­ցա­վառ­ված հո­գի­նե­րը նետ­վում են ա­ռաջ` պաշտ­պա­նե­լու հա­մար մեր` ե­րախ­տա­գի­տու­թյամբ ու ոգևո­րու­թյամբ բա­բա­խող սր­տե՞­րը, ո՛չ ա­մենևին, այլ մեր գաղջ ու փոխ­զի­ջու­մա­լից ա­ռօ­րյան, բայց, ո՜վ քեզ զար­մանք... Նրանք իս­կա­կան հրա­շա­գործ­ներ են... Ե­կե­ղե­ցի­նե­րում ա­սեղ գցե­լու տեղ չկա, և ոչ` ո­րով­հետև վեր­ջա­պես հա­վա­տա­ցյալ ենք դար­ձել, այլ` ո­րով­հետև Աստ­ված մեր վեր­ջին հույսն է... որ­պես կա­նոն: Մո­մը չի բա­վա­կա­նաց­նում, և ոչ միայն այն պատ­ճա­ռով, որ մենք մոմ վա­ռե­լու ան­գե­րա­զան­ցե­լի թու­լու­թյուն ու­նենք: Ա­ղոթք­նե­րը չեն դա­դա­րում, թեև մե­զա­նից շա­տե­րը, խոս­տո­վա­նենք, ա­ղո­թել չգի­տեն, գի­տեն ա­ռա­ջար­կել, պատ­վի­րել, պա­հան­ջել, պար­տադ­րել, բայց այ ա­ղո­թել` չգի­տեն: Ար­ցունք­նե­րը չեն ցա­մա­քում, թեև շատ դեպ­քե­րում դրանք ան­կեղծ զղջ­ման կամ ա­պաշ­խա­րու­թյան ար­ցունք­ներ չեն, այլ ան­զո­րու­թյան ու ափ­սո­սան­քի, զսպ­ված բո­ղո­քի ու ըմ­բոս­տու­թյան:


Եվ ու­րեմն` Լռու­թյու՛ն... Թող լռեն բամ­բա­սանք­ներն ու բո­ղոք­նե­րը, հի­մա խո­սում է նա­հա­տակ­նե­րի ա­րյու­նը, նա­հա­տակ­նե­րի ա­րյու­նը խո­սուն է, բա­րե­խո­սում է և ար­դա­րու­թյուն է պա­հան­ջում, այդ ա­րյան կան­չը բարձր է ու հաղ­թա­կան և նախ­նյաց կո­չի հետ հա­մա­ձայն ու ներ­դաշ­նակ:
Գո­նե այժմ այդ կան­չից արթ­նա­նանք, վե­րըն­թեր­ցենք ու վե­րարժևո­րենք Ա­վա­րայ­րի Սո­խա­կի ան­զու­գա­կան ձո­նի պատ­գա­մը. «Չեր­կն­չենք ու չվա­խե­նանք հե­թա­նոս­նե­րի բազ­մու­թյու­նից և ո՛չ էլ մահ­կա­նա­ցու մար­դու ահ­ռե­լի սրի դեմ թի­կունք­ներս դարձ­նենք. որ­պես­զի ե­թե Տե­րը հաղ­թու­թյու­նը մեր ձեռ­քը տա, ոչն­չաց­նենք նրանց զո­րու­թյու­նը, որ­պես­զի բարձ­րա­նա ճշ­մար­տու­թյան կող­մը, իսկ ե­թե հա­սել է ժա­մա­նա­կը մեր կյան­քը սուրբ մա­հով ա­վար­տե­լու այս պա­տե­րազ­մում, ըն­դու­նենք ու­րախ սր­տով, միայն թե ա­րիու­թյան ու քա­ջու­թյան մեջ վախ­կո­տու­թյուն չխառ­նենք: Եվ ա­հա ե­կել-հա­սել է ժա­մա­նա­կը, որ ա­մեն մի կեղտ կոչ­ված բան հե­ռաց­նենք մե­զա­նից: Այն ժա­մա­նակ, իբրև մի վշ­տա­լից սգա­վոր, հո­գով ու մարմ­նով տրտ­մած էինք, այ­սօր, եր­կու­սով էլ զվար­թա­ցած ու զգաս­տա­ցած, առ­հա­սա­րակ խե­լա­միտ ենք դար­ձել. ո­րով­հետև բա­րե­րար Տի­րոջն էլ տես­նում ենք մեզ հետ իբրև ա­ռաջ­նորդ. մեր զո­րա­վա­րը մարդ չէ, այլ բո­լոր մար­տի­րոս­նե­րի զո­րագ­լու­խը: Վա­խը թե­րա­հա­վա­տու­թյան նշան է. թե­րա­հա­վա­տու­թյու­նը մենք վա­ղուց ենք մեր­ժել մե­զա­նից. նրա հետ թող վախն էլ փախ­չի մեր մտ­քե­րից ու խոր­հուրդ­նե­րից» (Ե­ղի­շե, «Վար­դա­նանց և հա­յոց պա­տե­րազ­մի մա­սին»):


Մեր քաջ ու ա­ռա­քի­նի նախ­նյաց ար­ժա­նա­վոր զա­վակ­նե­րը լրաց­նում են պսա­կա­կիր բյու­րա­վոր մար­տի­րոս­նե­րի լու­սա­պա­րուր գն­դե­րը. «Եվ երբ բա­ցեց հին­գե­րորդ կնի­քը, խո­րա­նի տակ տե­սա հո­գի­ներն այն բո­լոր մարդ­կանց, ո­րոնք սպան­վել էին Աստ­ծու խոս­քի և այն վկա­յու­թյան հա­մար, որ պա­հում էին: Նրանք ա­սում էին բարձր ձայ­նով. Սու՛րբ և ճշ­մա­րի՛տ Տեր, մինչև ե՞րբ պի­տի չդա­տես և մեր ա­րյան վրե­ժը չլու­ծես երկ­րի բնա­կիչ­նե­րից: Եվ նրանց տր­վե­ցին սպի­տակ զգեստ­ներ. և աս­վեց նրանց, որ մի փոքր ժա­մա­նակ հան­գս­տա­նան, մինչև որ ամ­բող­ջա­նան ի­րենց ծա­ռա­յա­կից­ներն ու ի­րենց եղ­բայր­նե­րը, ո­րոնք շու­տով մահ­վան պի­տի են­թարկ­վեն, ինչ­պես ի­րենք» (Հայտն. 6;9-11):
Եվ այս լու­սա­վոր ու սր­բա­գործ­ված հո­գի­նե­րի միակ հույսն ու ակն­կա­լիքն է` վերս­տին հան­դի­պել նրանց, ում հա­մար ի­րենց ա­րյունն են թա­փել: Մե­րօ­րյա Վար­դա­նանք Տի­րոջ նման կա­մե­նում են, որ ի­րենց սի­րե­լի­նե­րը լի­նեն այն­տեղ, ուր ի­րենք են. «Հա՛յր, ում որ Ինձ տվիր, կա­մե­նում եմ, որ ուր Ես Եմ, նրանք էլ Ինձ հետ լի­նեն, որ­պես­զի տես­նեն Իմ փառ­քը, որ Դու Ինձ տվե­ցիր, քա­նի որ Ինձ սի­րե­ցիր` նախ­քան աշ­խար­հի լի­նե­լը» (Հովհ. 17;24):


Իսկ նրանք, ում հա­մար նրանք ի­րենց ա­րյունն են թա­փել այդ­քան պատ­րաս­տա­կա­մո­րեն, ար­դյո՞ք գի­տակ­ցում են, թե ի­րեն­ցի՛ց ինչ է ակն­կալ­վում ա­նել, որ­պես­զի վերս­տին տես­նեն ի­րենց սր­տա­հա­տոր­նե­րին: Պատ­րա՞ստ են հանձ­նա­ռել ա­մեն դժ­վա­րու­թյուն և հաղ­թա­հա­րել ա­մեն խո­չըն­դոտ, որ­պես­զի ի­րենց բա­րե­խոս­նե­րի բա­րե­խո­սու­թյու­նը ի­զուր չլի­նի:
Գի­շանգ­ղե­րը ճան­կում են եր­կն­քի կա­պույտ խա­ղա­ղու­թյու­նը, որ ծվեն-ծվեն ա­նեն, այս­տեղ ու այն­տեղ դրանց լե­շերն են թափ­ված: Հա­յոց խրոխտ ար­ծիվ­նե­րը տի­րա­կան սա­վառ­նում են բարձր, շատ բարձր, և նրանց ակն­դետ հա­յաց­քի առջև են մանր-մունր կր­ծող­ներն ու վնա­սա­տու­նե­րը:
Հա­յոց մայր հո­ղը միշտ բա­բա­խել է իր հե­րոս­նե­րի թարմ ու նվի­րա­գործ­ված ա­րյու­նով, որ դար­ձել է հա­րա­նո­րոգ լիցք` հաղ­թա­նա­կի ու հա­րատևման:
Ե­թե ի­րա­պես սի­րում ենք մեր քա­ջոր­դի­նե­րին, պի­տի փա­փա­գենք նրանց միա­նալ, գո­նե նրանց ջերմ, նվի­րա­կան սե­րը և հի­սու­սա­կերպ պա­տա­րա­գու­մը փո­խա­դար­ձե­լու ձգ­տու­մով:
Ե­թե ան­գամ չենք ճա­նա­չում Աստ­ծուն և մեր հան­դեպ Նրա Սե­րը` Հի­սու­սին, ար­դեն ո՛չ տա­րե­գիր­նե­րի վկա­յու­թյամբ, այլ որ­պես կեն­դա­նի վկա­յու­թյուն­նե­րի ա­կա­նա­տես­ներ, օ­րի­նա­կենք օ­րի­նա­կե­լի­նե­րին:


Լի­լիթ ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Գո­րիս

Դիտվել է՝ 4070

Մեկնաբանություններ