28.11.2024|
15:11
44-օրյա պատերազմի ավարտից անմիջապես հետո, փորձելով ոչ միայն հնարավորինս արագ մոռացության տալ իրենց նոր ոճրագործությունները, այլև առիթից օգտվելով, աննախադեպ զիջումներ կորզել, ինչն սկզբից գուցե անհավանական էր թվում, Ադրբեջանի և Թուրքիայի իշխանությունները բացահայտ շանտաժի մեթոդով շրջանառության մեջ դրեցին իբր թե վնասների փոխհատուցման և նույնաբնույթ անհեթեթ պահանջներ, որոնք անպատասխան էին թողնվում: Խոսում էին իբր 50 մլրդ վնասի հատուցման կամ դրա դիմաց տարածքային զիջումների, ընդհուպ՝ արևմտյան ադրբեջանի թեզի մասին և այլն: Իրենց նկրտումները արդարացի փաթեթով հրամցնելու նենգ նպատակով ընդհուպ դիմեցին մեծաքանակ ռազմագերիներին իբրև միջազգային հանցագործների դատապարտելու և նույն տրամաբանությամբ Արցախի ռազմական և քաղաքական գործիչների նկատմամբ դատավարություն իրականացնելու կեղտոտ քայլին: