Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Արցախի բնակչության ողբերգության հաշվին խայտառակ շոու են իրականացնում Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, գրեթե ողջ անբարո Արևմուտքը (ցեղասպանության համապատկերին զբաղված են կապիկություններով, կլոունադայով)

Արցախի բնակչության ողբերգության հաշվին խայտառակ շոու են իրականացնում Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, գրեթե ողջ անբարո Արևմուտքը (ցեղասպանության համապատկերին զբաղված են կապիկություններով, կլոունադայով)
01.09.2023 | 10:33

Կատարվողը մի անբարո, խայտառակ կլոունադա է, որ ցեղասպանության եզրին կանգնած Արցախի բնակչության ողբերգության հաշվին ու համապատկերին իրականացրել և իրականացնում են արևմտյան մի շարք պետություններ: Կապիկությամբ են զբաղված Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, արևմտյան այլ պետություններ և եվրոպական որոշ կազմակերպություններ:

Փարիզի քաղաքապետի գլխավորած պատվիրակության կազմում Հայաստան ժամանած, մինչև Բերձորի (Լաչինի) միջանցքի սկզբնամասի մոտ հասած, բայց միջանցքով չանցած Ֆրանսիայի Սենատի «Հանրապետական» խմբակցության ղեկավար Բրունո Ռետայոն Լաչինի արգելափակված միջանցքից X-ի (նախկին Twitter-ի) իր միկրոբլոգում լուսանկար է հրապարակելով, գրել է.

«Կանգնելով արգելափակված Լաչինի միջանցքի առջև՝ ես կոչ եմ անում Ֆրանսիային ընդունել բանաձև՝ միջանցքը մարդասիրական նպատակներով անհապաղ բացելու մասին, որը փակել է ավտորիտար Ալիևը անցյալ տարվա դեկտեմբերին։ Պետք է վերջ դնել նրա վարած ցեղասպան քաղաքականությանը, որը դատապարտվել է Միջազգային քրեական դատարանի նախկին գլխավոր դատախազ Լուիս Մորենո Օկամպոյի և Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ-ի նախկին փորձագետ Խուան Մենդեսի կողմից։ Ժամանակը լրանում է»:

Հետաքրքիր է՝ ինչի՞ ժամանակն է լրանում…

Ֆրանսիայի Սենատի պատգամավորին դժվա՞ր է հասկանալ, որ միայն ուժի, հարկադրանքի լեզուն հասկացող Ալիևի և Ադրբեջանի համար զուգարանի թղթի պես մի բան է լինելու միջանցքը մարդասիրական նպատակներով անհապաղ բացելու մասին Ֆրանսիայի ցանկացած բանաձև, քանի որ այն միջազգային իրավունքի տեսանկյունից պարտադիր կատարման բնույթ չի կարող ունենալ: Լավագույն դեպքում այն ֆրանսիական փքունությամբ պահանջ է լինելու, որի վրա Ալիևը կթքի:

Եթե Բրունո Ռետայոն անկեղծ է և իսկապես ուզում է օգնել Արցախի բնակչությանը, թող Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, երկրի ողջ ղեկավարությունից պահանջի անհապաղ դիմել ՄԱԿ- ի Անվտանգության խորհուրդ՝ հիշյալ միջանցքը բացելու վերաբերյալ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի 2023թ. փետրվարի 22-ի և հուլիսի 6-ի որոշումների կատարումը ՄԱԿ-ի Կանոնադրության 41- րդ և 42- րդ հոդվածների, այսինքն՝ հարկադրանքի, ուժի կիրառմամբ ապահովելու խնդրով: Այլապես մնացյալը կապիկություն է, կլոունադա: Ի վերջո, Ռետայոն ընդամենը բանաձև ընդունելու կոչ է արել Ֆրանսիային, բայց դա ամենևին չի նշանակում, թե Ֆրանսիան կընդունի նրա ակնկալած բանաձևը:

Նույնը կարող ենք ասել նաև անձամբ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի առնչությամբ, որը քաջատեղյակ լինելով Արցախի Հանրապետությունում հումանիտար ճգնաժամի օրեցօր խորացմանը և դրա հաղթահարմանն ու լուծմանն ուղղված գործնական և արդյունավետ քայլերի անհրաժեշտությունը, առ այսօր չի կատարում նշված քայլերը, մասնավորապես՝ վերոնշյալ խնդրանքով կամ պահանջով չի դիմում ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, Ֆրանսիան նույնիսկ ֆինանսական, տնտեսական պատժամիջոցներ չի սահմանում Ադրբեջանի նկատմամբ, ասենք, արգելանք չի դնում ֆրանսիական բանկերում ադրբեջանական հաշիվների վրա, չի դադարեցնում նրա հետ իր երկկողմանի առևտուրը:

Կապիկություններով, կլոունադայով են զբաղված նաև ԱՄՆ-ը և Գերմանիան: Միացյալ Նահանգները Արդարադատության միջազգային դատարանի վերոնշյալ որոշումների կատարումն ապահովելու խնդրով ՄԱԿ-ի ԱԽ դիմելու փոխարեն, իր պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալի պաշտոնակատար Յուրի Քիմի միջոցով ԱՄՆ-ում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցի հետ այսօր քննարկել է Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի կարգավորման գործում ընդհանուր հանձնառության ամրապնդման հարցը: Նշված քննարկման մասին X-ի (նախկին Twitter) էջում հայտնել է ԱՄՆ պետդեպարտամենտի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի պաշտոնական էջը:

Այդ ի՞նչ է հանձնառել ԱՄՆ-ն Արցախում հումանիտար իրավիճակի կարգավորման հարցում, որ հիմա էլ Ալիևի ահուսարսափ Մակունցի հետ դրա ամրապնդման հարցն է քննարկել… Եթե իսկապես որևէ նշանակալի բան հանձնառած լիներ, կիմանայինք, նույնիսկ եթե հանձնառել է, բայց չենք իմացել, ապա մինչ այժմ Արցախի և Հայաստանի անվտանգության հարցում իր ո՞ր մի հանձնառածին է տեր կանգնել:

Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն էլ, իր հերթին, հայտնել է Իսպանիայում Եվրամիության արտգործնախարարների այսօրվա հանդիպման օրակարգում Լեռնային Ղարաբաղում տիրող իրավիճակի հարցն ընդգրկելու մասին: Բերբոքը Ղարաբաղում ապրող մարդկանց վիճակն աղետալի է անվանել, նշել, որ Լաչինի միջանցքը «պետք է ազատ լինի մարդասիրական օգնության համար»։ Լավ է արել, այդ նույն բանը մենք էլ ենք ասում, օգուտն ի՞նչ:

Գործնական քայլեր են անհրաժեշտ նաև Գերմանիայի կողմից, ոչ թե ճառեր, ինչ- որ հայտարարություններ, դատարկ, դատարկ խոսքեր: Եթե Գերմանիան Արցախի բնակչությանն օգնելու հարցում անկեղծ լիներ, զոհաբերեր Ադրբեջանի հետ կապված իր տնտեսական շահերի թեկուզ մի փոքր մասը, Ալիևը Բերձորի (Լաչինի) միջանցքն արդեն բացած կլիներ:

Արցախից ստացված պաշտոնական տեղեկատվության համաձայն՝ այնտեղ արձանագրված մահերից յուրաքանչյուր երրորդը թերսնության հետևանք է:

(շարունակելի)

Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 6799

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ