ՆԱՏՕ-ն եվրոպական անդամ պետություններին հորդորել է հնգապատկել ցամաքային ՀՕՊ կարողությունները՝ գրում է Bloomberg-ը։ Լրատվամիջոցը նշում է, որ նման կերպ դաշինքը ձգտում է «լրացնել ռուսական ագրեսիայի սպառնալիքին ի պատասխան առանցքային բացը»։ Զինված ուժերի կուտակման հարցը կքննարկվի հինգշաբթի օրը՝ Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ պետությունների պաշտպանության նախարարների Բրյուսելում անցկացվելիք հանդիպման ժամանակ։               
 

Արևմուտք-Ռուսաստան-Թուրքիա. ռազմավարական շահեր

Արևմուտք-Ռուսաստան-Թուրքիա. ռազմավարական շահեր
03.03.2024 | 17:00

Պատմության կրկնության համար Արևմուտքը թույլ է տալիս Թուրքիային կրկին վերածվել տարածաշրջանային կայսրության` գլոբալ տերության էլեմենտներով։

Եվ սա ունի տրամաբանված ռազմավարական հենք` պատմական այն տարածքում, որտեղ մշտապես Ռուսաստանը եղել է պատերազմների մեջ, կրկին Ռուսաստանին ներքաշել պատերազմի մեջ ու սողացող պատերազմով արնաքամ անել այն աստիճան, որ կրկին գերմանական կամ շվեյցարական քաղաքներից մեկում մի ռուս «մուժիկ», կարմիրը պարզած, արշավի դեպի Մոսկվա:

Ռուսաստանն էլ, որպես ավանդական ռեակտիվ պետություն, քանի կարող է համագործակցում է Թուրքիայի հետ և ուժեղացնում հենց այն Թուրքիային, որը գուցե մի օր տեր կլինի ռուսական արևելյան ու կենտրոնական հողերին, իսկ հյուսիսկովկասյան տարածքներում Թուրքիան արդեն վաղուց «մեծ եղբայր» է դարձել, ի հաշիվ ռուս կաշառակեր դեգեներատ պաշտոնյաների, ովքեր կանխիկով են վաճառում երկրի շահը՝ դուգինների կեղծ եվրասիականության քողի տակ։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 6290

Մեկնաբանություններ