ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյիի գրառումն Իրանի նահանգներից մեկի ՝«միակ Արևմտյան Ադրբեջան»-ի մասին մեծ արձագանք ստացավ։
Շատերը դա դիտարկեցին խոսք ուղղված Ադրբեջանին։
Բայց՝ ո՛չ…
Հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի նոյեմբերի 22-ի հարցազրույցում Արևմտյան Հայաստան և «Արևմտյան Ադրբեջան» հասկացությունների նույնացման մասին անհեթեթ հայտարարությունը, կարելի ենթադրել, որ այդ գրառման հասցեատերը հենց Փաշինյանն է։
Ֆրանսիան հստակ հակահարված է տալիս Փաշինյանի անհեթեթությանը։
Դա անում է իր դեսպանի միջոցով։
Հիշեցնեմ, որ ուղիղ 4 տարի առաջ Ֆրանսիայի խորհրդարանը ճանաչեց Արցախի անկախությունը։
Փաշինյանը ողջունեց այդ որոշումը, սակայն հանձնեց Արցախն Ադրբեջանին։
Հիմա էլ ուրանում է Արևմտյան Հայաստանը:
ՈՒրացել է նաև Անկախության հռչակագիրը։
Էդուարդ ՇԱՐՄԱԶԱՆՈՎ