Թուրքական հովանու ներքո գործող, տեռորիստական՝ Հայաթ Թահրիր աշ-Շամ կամակերպության առաջնորդն արդեն հայտարարել է, որ վերադարձնելու են բոլոր տարածքները որոնք օկուպացվել են Իսրայելի կողմից 1967 թվականին, այդ թվում Գոլանի բարձունքները:
Սիրիայի տարածքը, Հալեպով ու աշխարհի ամենահին մայրաքաղաք համարվող Դամասկոսով, 1518-ից մինչև առաջին աշխարհամարտի ավարտը եղել է Օսմանյան կայսրության տիրապետության տակ: Նույն ժամանակահատվածում օսմանների տիրապետության տակ է եղել նաև Երուսաղեմը: Մեկ անգամ չէ, որ Էրդողանը հայտարարել է՝ Օսմանյան կայսրության սահմանների, նրա մեջ մտնող խոշոր քաղաքների, այդ թվում Երուսաղեմի վրա տիրապետություն հաստատելու իր ցանկությունների մասին:
Հայերիս մոտ կան կարծրատիպեր, որ աշխարհում ինչ տեղի է ունենում, տեղի է ունենում հրեաների ցանկությամբ, կազմակերպմամբ:
Հայաստանում անտիսեմիտիզմի մակարդակն աշխարհում ամենաբարձրերից է: Հայերի մեջ տարածված է այն համոզումը, որ հրեաներն են կազմակերպել Հայոց ցեղասպանությունը: Ներկայումս, քիչ չեն պետական պրոպագանդայի ազդեցության տակ գտնվող մարդիկ, ովքեր պնդում են, որ Հայոց ցեղասպանությունը նաև ռուսների ձեռքի գործն է եղել:
Հայ բլոգերերն ու վերլուծաբանները, բնականաբար, պետք է հրեաների ձեռքը տեսնեին Սիրիայում տեղի ունեցած վերջին դեպքերում:
Մի քանի տարի առաջ հարցում արեցի հայերի մեջ, թե ըստ իրենց՝ ու՞մ պետք է պատկանի Երուսաղեմը, արաբների՞ն, թե՞ հրեաներին: Մասնակիցների իննսունից ավելի տոկոսը պատասխանեցին՝ արաբներին:
Համարյա վստահ եմ, եթե արաբների փոխարեն լիներ ՝ «թուրքերին» պատասխանը, զգալի մասը կընտրեր այդ պատասխանը:
Մենք ապրում ենք մեզ պարտադրված կարծրատիպերով:
Այդ կարծրատիպերի համար պարարտ հող է հանդիսանում համատարած տգիտությունը:
Եվ վերջում՝ անտիսեմիտիզմն ու քրիստոնեությունն իրար հակոտնյա են :
Արթուր ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ