Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Սպարտակից օրինակ վերցրեք տեղական ստրուկներ

Սպարտակից օրինակ վերցրեք տեղական ստրուկներ
09.12.2024 | 21:16

Մի քանի օր առաջ հանդիպել եմ մի խումբ ստրուկների։

Այո՛, հարգելի հայրենակիցներ, մեր կողքին կան ստրուկներ, ընդ որում, իմ տեսած ստրուկները հավաքվել էին մի ստրկատեր կնոջ հրամանով և գեղեցկաշուք հյուրանոցի սրահում փորձում էին աշխույժ քննարկել կրՏությունը, ծալվում էին ողնաշարի բոլոր ողերով, հուզառատ քծնանքով մեղմացնում էին տիրուհու կասկածներով լի հայացքը։

Ըստ փիլիսոփա Մարկ Վարրոնի տեսակետի, ստրուկն իրենից ներկայացնում է լոկ «խոսող զենք», շնչավոր սեփականություն, բեռնակիր անասուն (հռոմեական օրենքի լեզվով՝ res, այսինքն՝ իր)։

Մեր շնչավոր սեփականությունները հանդիպման էին եկել նախօրոք կազմված կորպորատիվ ցուցակներով, իրենց ստորաքարշ ափսեանման գլուխներով, սիրուհիներով, ապօրինի ձագերով։

Ստրուկները սովորաբար օգտագործվում են որպես աշխատուժ՝ գյուղատնտեսական և այլ արտադրության մեջ, որպես ծառաներ, կամ տիրոջ այլ կարիքները հոգալու համար։ Մեր ստրուկներին որոշել էին օգտագործել կարծես կրՏական նպատակներով և ներշնչված ներկաները իսկապես մոտեցել էին կրՏման գործին մեծագույն վճռականությամբ։ Պատմականորեն ստրուկի իրային էությունը, նախ և առաջ, այն է, որ ստրկական աշխատանքի ողջ արդյունքը դառնում է տիրոջ սեփականությունը, չնայած ստրուկներին կերակրելու և նրանց մնացած կարիքները հոգալու հոգսը նույնպես դրված է տիրոջ վրա։

Ստրուկը չունի սեփականություն, նա կարող է տնօրինել միայն այն, ինչ տերը կցանկանա նրան տալ։ Այս դրույթը հատկապես լավ էին իմանում բուհական ստրուկները, որոնք հանդիպման ավարտին պատրաստ էին Սպարտակի ապստամբների նման պայքարել կրՏական գործի հաջողության համար աշխարհագրական և երկրաբանական բոլոր մակարդակներում։ Մեր տեղական ստրուկներին հիշեցնում եմ, որ անցյալում հայրական անսահմանափակ իրավունքը թույլ էր տալիս ստրկության վաճառել կնոջն ու երեխաներին նաև։ Ստրուկի վերածվելու տարբերակներից մեկն էլ Ռուսաստանում վկաների ներկայությամբ ինքնիրեն վաճառելն էր։

Ինչպես հասկանում ենք, վատթարագույն տարբերակը սեփական կամքով ստրկության վաճառվելն է։

Ինչևիցե, ինչպիսին էլ լինի ստրկացման աղբյուրը, միշտ և ամենուր պահպանվել է հիմնական գաղափարն այն մասին, որ ստրուկը գերի է, և այդ հայացքն անդրադարձել է ոչ միայն առանձին ստրուկների ճակատագրի, այլև ամբողջ գիտական օջախների վրա։

Սպարտակից օրինակ վերցրեք տեղական ստրուկներ։ Եղեք ազատ մարդիկ, դեն նետեք ստրուկի կոչումը, փորձեք հավատարիմ լինել բանական մարդու կոչմանը և ամենակարևորը` մի՛ վախեցեք:

Վախկոտը մեռնում է մինչև մահը ։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2435

Մեկնաբանություններ