2021թ. խորհրդարանական ընտրություններից այս կողմ նա մեղք չունի ոչ մի բանում:
Մենք չենք ընկալում. թե ո՛վ է Նիկոլը:
Չենք ընկալում. որ Նիկոլը, պարտված, ջախջախված, ստորացված ու ամեն պատեհ - անպատեհ առիթով ստորացվող երկրի ու բանակի գլխավոր հրամանատարն ու վարչապետն է:
Միջպետական հարաբերություններում ու շփումներում նա ձայնազուրկ, առանց էության մի ֆուտլյար է:
Դատարկություն:
Կենդանի դիակ:
Իսկ դիակը, թեկուզ և կենդանի, ոչինչ չի կարող ոչ մեկից պահանջել:
Անգամ չի կարող ասել` մարդիկ ինձ թաղեք վերջպես, ախր ես չէ՛, դու՛ք եք մեղք:
ՈՒ բոլորովին իր մեղքը չէ, որ քիչ է՝ 2020 թ. նոյեմբերից հետո դեռ կա ֆիզիկապես, այլև պաշտոնավարում է, երկիր է ներկայացնում:
Դրա մեջ, գոնե ինքը. մեղավոր չէ: Մեղք չունի:
Մեղավոր չեն նաև այն 680 հազարը, որ քվե են տվել:
2017 թ -ին էլ նույն մարդիկ Սերժ էին ընտրել:
(...ինչ անեն` տուն են պահում: Մի կտոր հացից զրկվե՞ն…):
ՈՒրեմն ո՞վ է մեղավորը:
Նրանք, ում ձեռքին գտնվում է Հայաստանի փողը:
Գնացեք Կենտրոնական Բանկ, պահանջեք գրողի ծոցն ուղարկել «բանկային գաղտնիք» կոչվող պաշտպանական զրահն ու տալ Հայաստանի փողերի իրական տերերի ցուցակը:
Եվ այդ շան որդիներից անվանական պատասխան պահանջել և՛ պարտության, և՛ իշխանափոխություն չլինելու, և՛ երկիրը
մաս - մաս կորցնելու, և՛ ամեն ինչի համար:
Բայց ո՞վ գնա, ո՞վ նման շարժում գլխավորի:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ