Հին նոր տարին յուրահատուկ տոն է, որը խորհրդանշում է անցյալի և ապագայի կապը։ Այն մեզ հնարավորություն է տալիս մի պահ կանգ առնել, վերլուծել անցած տարին, շնորհակալ լինել հաղթահարած դժվարությունների համար և նոր հույսերով ու պայքարի առավելագույն մղումով առաջ շարժվել։
Հայ ազգիս մաղթում եմ՝
Ոժեղ կամք, որ կարողանանք հաղթահարել բոլոր մարտահրավերները։
Խաղաղություն, որը մեր տարածաշրջանի և ժողովրդի ամենամեծ կարիքն է։
Արժանապատիվ ապագա, որտեղ յուրաքանչյուր հայ կարող է ապրել իր երկրում առանց վախի և դժվարությունների։
Սեր և ջերմություն, որ ընտանիքներում միշտ լինի խաղաղություն և ներդաշնակություն։
Ստեղծագործ ուժ, որպեսզի կարողանանք զարգացնել մեր մշակույթը, տնտեսությունն ու կրթությունը։
Թող 2025-ը բերի հաջողություններ, բարօրություն և նոր հնարավորություն՝ վերագտնելու մեր ազգային վճռականությունը։
Սոնա ԱՂԵԿՅԱՆ