ՌԴ անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը բավականին սուր է արձագանքել ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարություններին. վերջինս բազմանշանակ ակնարկել էր, որ չի կարող Մայիսի 9-ին երաշխավորել միջազգային առաջնորդների անվտանգությունը Մոսկվայում։ «Հաղթանակի օրը իսկական սադրանքի դեպքում ոչ ոք չի երաշխավորի, որ Կիևում մայիսի 10 կլինի»,- գրել է Մեդվեդևն իր թելեգրամյան ալիքում։               
 

Դեպի նոր Ալեքսանդրապոլ

Դեպի նոր Ալեքսանդրապոլ
15.01.2025 | 12:09

Դավաճանի գլխավորությամբ Հայաստանն անում է նույն քայլերը, որոնք անում էր 1920 թ․ Առաջին Հանրապետությունը, և որոնք էլ դարձան Առաջին Հանրապետության ողբերգական վախճանի գլխավոր հիմքը։ Հայաստանը ճիշտ այնպես ինչպես 100 տարի առաջ տարածաշրջանի վրա ուրույն դերակատարում ունեցող երկրների հետ խոսելու փոխարեն, իր «փրկությունն» է որոնում 1000-ավոր կիլոմետրեր հեռավորության վրա։ Եթե 100 տարի առաջ Սևրի պայմանագիրը, ԱՄՆ մանդատն ու Վիլսոնի իրավարար վճիռն էին «փրկության փարոս» ներկայացվում, ապա այժմ դավաճանական վարչախմբի քարոզչության կողմից նմանատիպ «պատվի» է արժանացել Բայդենի հեռացող ադմինիստրացիայի հետ կնքված պայմանագիրը։

100 տարի առաջ Սևրի և Վիլսոնի իրավարար վճռի իրագործմանը սպասող հայությունը թուրքական արշավանքների դեմ վերջնարդյունքում միայնակ մնաց։

Ո՛չ Հայաստանի մանդատը ստանձնած ԱՄՆ-ը և ո՛չ էլ որևէ այլ երկիր օգնեց։

Իսկ հարձակումից երկու ամիս անց կնքվեց Ալեքսանդրապոլի ստորացուցիչ պայմանագիրը։

Հասկանալի է, չէ՞, որ որևէ արևմտյան զինվոր չի գալու մեզ պաշտպանի։ Արևմտյան զինվորներն անգամ ՈՒկրաինայում չեն կռվում։

Այն ՈՒկրաինայում, որը տասնապատիկ հարյուրապատիկ ավելի կարևոր է Արևմուտքի համար, քան Հայաստանը։

Հայաստանն իր այս քայլով պարզապես վանում է մնայուն շահեր ունեցող տարածաշրջանային երկու սուբյեկտների՝ ՌԴ-ին և Իրանին, և ավելի է ազատում թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռքերը։

Կասկած չկա, որ թե՛ թուրքական և թե՛ ադրբեջանական դիվանագիտական կորպուսները այսօրվա իրադարձությունից հետո ավելի սերտ են աշխատելու Հարավային Կովկասում գետնի վրա հարց լուծող Իրանի և ՌԴ-ի հետ, որպեսզի վերջիններս չմիջամտեն Բայդենի հեռացող ադմինիստրացիայի հետ կնքված պայմանագրի հույսին մնացած Հայաստանի հոշոտմանը։

Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2077

Մեկնաբանություններ