Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Մեռնում է 3-րդը, ու նրանից պետք է ծնել 4-րդը

Մեռնում է 3-րդը, ու նրանից պետք է ծնել 4-րդը
19.01.2025 | 05:41

Հայաստանի 3-րդ հանրապետությունն այլևս չկա: Տարիներ արդեն:

Չկա այդ հանրապետության գաղափարական առանցքը՝ Արցախը: Կորել են այդ հանրապետությանն ի սկզբանե վերագրված իմաստները: Սասանվել են այդ հանրապետության հերոսները: Դեֆորմացվել կամ իսպառ գոլորշիացել են այդ պետության արժեքները: Կազմաքանդվել են դրա բոլոր հաստատություններն ու կառույցները: Արժեզրկվել ու ցավոտ է դարձել այդ պետության մասին մեր հիշողությունը:

Աքսիոմատիկ է՝ Հայաստանն այլևս չի լինելու նախկինը: Չգիտակցել ելակետային այս հանգամանքը, նշանակում է չհասկանալ մեզ հետ տեղի ունեցածն ու ունեցողը:

Ի՞նչ անել: ՈՒժ գտնել նախ վերապրելու այս մեծ շրջադարձը: ՈՒժ գտնել՝ կորցրածով բավարարվելու ու ինքնակործան այս թափանիվը մի կերպ կանգնեցնելու: ՈՒժ գտնել՝ ինքներս մեզ ու մեր ունեցածը ճիշտ գնահատելու՝ վանելու մեր մտքից գերարժեքությունն էլ, թերարժեքությունն էլ: Նորից երազելու, բայց և գետնից չկտրվելու: ՈՒժ գտնել՝ առժամանակ լռելու, իրար հասկանալու, իրար ներելու ու իրար սիրելու: Միտք գտնել՝ բանաձևելու Հայրենիքի, մեր համատեղ գոյության ու պետության քաղաքական իմաստը:

Ըմբռնել ու արժանապատվությամբ իմաստավորել տեղի ունեցողը՝ մեռնում է 3-րդը, ու նրանից պետք է ծնել 4-րդը:

Սամվել ՖԱՐՄԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 2006

Մեկնաբանություններ