Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Հը՞, պարոնայք, ի՞նչ եղավ

Հը՞, պարոնայք, ի՞նչ եղավ
14.02.2025 | 05:52

Թրամփը, ինչպես մեր բաբոները կասեին, բուրդ դրեց, բամբակ գզե՞ց Պուտինին, ինչպես սպասում էիք:

Բա, որ ասում էի, թե անհնար է երկրագունդը կործանելու

ունակ երկու ուժերի միջև հակամարտությունը:

Չէիք հավատում:

Քանի անգամ եմ ասել, որ ՈՒկրաինա զորք մտցնելուց առաջ, մինչև վերջին դետալը փոխհամաձայնեցված էր:

ՈՒ այդ փոխհամաձայնեցման ընթացքը տևեց 6 ամիս:

Հիմա էլ, Թրամփը, հեռախոսազրույցից հետո, լրագրողներին հայտարարեց, որ կարծում է՝ կես տարվա ընթացքում կկնքվի խաղաղություն:

Երեկ էլ, երբ գրում էի, որ չեմ զարմանա, եթե Թրամփը, մայիսի 9-ին լինի Մոսկվայում, ծիծաղի սմայլիկ դնողներ եղան:

Չգիտեի չէ՞, որ Պուտինը կհրավիրի, Թրամփն էլ հրավերը

կընդունի:

Կամ ընդհանրապես ժամուկեսանոց հեռախոսազրույց տեղի կունենա:

Հիմա էլ ասում եմ, արդեն վստահաբար, հերթը ԵՄ-ինն է:

ԵՄ-ը դարձել է և ԱՄՆ-ի և Ռուսաստանի համար խոչընդոտ:

ԵՄ-ն իր դերը կատարել է: ԵՄ-ը պիտի փլուզվի:

Այլևս չկա անհրաժեշտություն երկու անգամ պարտված

և բռնությամբ խաղաղեցված եվրոպական այդ «գետտոն»

պահելու:

Մի անգամ Հիտլերը միավորեց՝ կառավարիչ նշանակելով

ՍՍ -ի գեներալ-լեյտենանտ Ալեքսանդր Դեն Սալիկին, հռչակելով երրորդ ռեյխ,

մյուս անգամ, ՍՍՀՄ -ի փլուզումից հետո ԱՄՆ-ի ջանքերով ձևավորվեց ներկա ԵՄ-ը, որը Գերմանիայի առաջատար դերը նկատի ունենալով, ոչ պաշտոնապես

անվանում էին չորրորդ ռեյխ:

(Ինչու.՞ չորրորդ, որովհետև 1945 թ. մայիսի 8-ին ֆերդմարշալ Քեյթելը ստորագրել է ոչ թե ֆաշիստական Գերմանիա պետության, այլ Գերմանիայի ֆաշիստական զորքերի կապիտուլացիայի ակտը): Սա ի միջի այլոց:

Հիմա հասել է ԵՄ-ի պառակտման-փլուզման ժամանակը:

Եվ դա պատմական անհրաժեշտություն է:

Անկասելի պրոցես: Օբյեկտիվ ռեալություն:

… Եվ թքած ունի, թե հայերը ԵՄ մտնելու ցանկության

մասին օրենք են ընունել:

Այն հայերը, որ դեռ 5-րդ դարից որդեգրել են արևմտյան արժեհամակարգ…

Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 2121

Մեկնաբանություններ