Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Ազիզ Նասիրզադեն կիրակի օրը նախազգուշացրել է, որ ամերիկացիները չեն կարող սպառնալ Իրանին, քանի որ ամբողջ տարածաշրջանում նրանց բազաները գտնվում են Իրանի նշանառության տակ։ «Մենք թշնամի չենք մեր հարևան երկրներին, նրանք մեր եղբայրներն են, բայց նրանց տարածքում գտնվող ամերիկյան բազաները կդառնան մեր թիրախները», - շեշտել է Նասիրզադեն։               
 

Թուրքիան դուրս թողնվեց ռուս-ամերիկյան բանակցային գործընթացից

Թուրքիան դուրս թողնվեց ռուս-ամերիկյան բանակցային գործընթացից
18.02.2025 | 16:52

Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց ի վեր Թուրքիան մշտապես հանդես է եկել միջնորդ լինելու դիրքերից։ Հատկանշական է, որ Թուրքիան մշտապես փորձել է նույն սեղանի շուրջ Թուրքիայում նստեցնել Ռուսաստանին և Ուկրաինային, շատ լավ գիտակցելով, որ հարցը դուրս է միայն ռուս-ուկրաինական համատեքստից։

Թուրքիայի նպատակն է եղել, որ այս պատերազմից ինքը առավելագույն օգուտներով դուրս գա։ Որքան էլ զարմանալի թվա, ռուս-ուկրաինական պատերազմի երկարումը բխում է հենց Թուրքիայի շահերից։ Թուրքիան այս պատերազմի սկզբում փորձ կատարեց իր միջնորդական առաքելությունը, այսպես ասած, թանկով վաճառել թե՛ ԵՄ-ի վրա, թե՛ ՌԴ-ի վրա։

Էրդողանի համար վստահորեն անկանխատեսելի էր, որ կարող է ուղիղ շփում սկսվել ռուսների և ամերիկացիների միջև՝ դուրս թողնելով Թուրքիային բոլոր գործընթացներից, անգամ ձևականորեն Թուրքիայի տարածքում հանդիպելու հնարավորությունից։

Էրդողանը մեծ հույսեր էր կապում Թրամփի վարչակազմի հետ այն առումով, որ պարզապես չեն աջակցի Ուկրաինային, և իր դերը եվրոպացիների մոտ կբարձրանա։ Սակայն անսպասելի էր, որ ԱՄՆ-ը կարող է գնալ ուղիղ երկխոսության Ռուսաստանի հետ։

Քիչ առաջ տարածված լուրը, որ եկող շաբաթ կրկին Սաուդյան Արաբիայում հնարավոր է հանդիպեն Թրամփն ու Պուտինը, Թուրքիայի իշխանամերձ շրջանակաների համար սառը ցնցուղ է եղել։

Հենց դա է պատճառը, որ արդեն սկսել են հիշել հացահատիկի գործարքում իրենց էական դերն ու նշանակությունը, ՌԴ-ի համար դեպի Սև ծով բեռների փոխադրման չարգելափակումը և այլն։ Այս պահին թուրքական լրատվական դաշտը լցված է նյութերով, թե Թուրքիան ինչպիսի խիստ կարևոր դեր ունի տարածաշրջանում, թե ինչպես ցանկացած պահի կարող է ազդել ցանկացած հակամարտության ելքի վրա և այլն․․․

Ի դեպ, Ադրբեջանին ռուսական ազդեցությունից ամբողջապես հանելու, հասարակական կարծիք ձևավորելու համար Թուրքիան վերջին մեկ շաբաթում ակտիվորեն արշավ է սկսել մեդիադաշտում։

Կարեն Հովհաննիսյան

Դիտվել է՝ 6737

Մեկնաբանություններ