Ֆրանսիայի դեսպանը ֆրանսիական «Պատվո լեգիոնի շքանշան»- ին արժանի գործ է անում:
Հո չէ՞ր ասելու` գիտե՞ք, տարանք Պրագա, գիքորին քաշեցինք, որ «Տեֆալն» Ադրբեջանում միլիարդանոց
կոնտրակտի տեր դառնա:
Ֆրանսիական ուղղակի ներդրումներն էլ Ադրբեջանում աճեն 71,4 անգամ դառնալով 917 միլիոն եվրո:
Հայաստանում ուղղակի, թե անուղղակի ֆրանսիական կապիտալը ներկա է մոտ 27 միլիոնի չափով:
Հո չէ՞ր ասելու, թե Ալիևի պահանջով «Բաստիոն»-ներ տվեցինք ու «Ցեզարներ»-ի յուղոտ խոստումներ, որ Ալիևը համ Վրաստանի հետ «ռազբիրատի» նյութ ունենա, համ Հայաստանին մեղադրի միլիտարիզացիայի մեջ:
Հիմա էլ, ոչ միայն Ալմա -Աթայով, այլ կուզեք Նվարսակի
դաշնադրությամբ Արցախը Ադրբեջանի տարածք կհամարի, միայն թե այդ ճամփա է, միջանցք է, թե ի՛նչ է, դրա վերահսկողությունը տվեք Ֆրանսիային, որ Միջերկրական ծովով, Թուրքիայով ձեզ համար յուղը վրան «Ցեզարներ» ու սրտներդ ինչ ուզի բերի:
Մի այնպիսի լրատվական աղմուկ էլ սարքենք, որ Ֆրանսիայում ապրող մոտ 650 հազար ընտրելու իրավունք ունեցող հայերը գնան Մակրոն ընտրեն…
Իսկ իրականում, միայն բացվի Միջին Միջանցքի Զանգեզուրյան հատվածը:
Հենա՝ 53 ատոմային ռեակտոր լիցքավորման, վառելիքի կարիք ունեն: Ղազախական, ուզբեկական ուրանը ճամփա չունի Ֆրանսիա հասնելու...
Իսկ դուք ասում եք՝ հարցրեք դեսպանին, թե ՄԽ ֆրանսիացի համանախագահը ինչով էր զբաղված...
Երբ խոսք է գնում Ֆրանսիայի բարեկամության մասին,
միշտ հիշեք Լուի Արագոնի խոսքերը, ասված Միսաք Մանուշյանի հուշատախտակի բացման ժամանակ.
«Մենք` ֆրանսիացիներս, քիչ թանաք չենք օգտագործել հայերի տառապանքներն ու կոտորածները նկարագրելով:
Իսկ հայերն իրենց արյունն են տվել հանուն Ֆրանսիայի:
Սա է մեր տարբերությունը: Մեր կողմից թանաք, իրենց կողմից սեփական արյունը»:
Սաշա ԱՍԱՏՐՅԱՆ