Իսկ հայկական բանակը հարձակման ժամանակ և ընթացքում է՞լ է պահելու հրադադարը և սուրբ սրբոցի պես հետևի «իրական Հայաստանի ղեկավարի» խաղաղության օրակարգին: Ինչու՞ եմ դա ասում, որովհետև, որպես կանոն, բանակը, բացի պաշտպանվելուց, հարձակվելուց, անվտանգություն ապահովելուց, ուրիշ ոչ մի, կրկնում եմ՝ լայն իմաստով ոչ մի գործառույթ և պարտք չունի: Հրադադարը բանակի ոչ մի բան չանելու ժամանակն է: Փաստացի ՀՀ ՊՆ-ին տրվել է հանձնարարական «հրադադարի ռեժիմի ոչ մի խախտում չանել»՝ չպարզաբանելով որևէ այլ պայման: Ասված է «Ոչ մի խախտում» , այսինքն, նույնիսկ, եթե այդ խախտումը անի Ադրբեջա՞նը:
ՀՀ դիվանագիտությունը կազմալուծված է, ՀՀ Անվտանգության խորհուրդը՝ դեֆորմացված: ՀՀ բանակ, քեզ հետ ավելի վատ բան են անում:
Վլադիմիր Մարտիրոսյան