ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Լյուստրացիա քպ-ից հետո

Լյուստրացիա քպ-ից հետո
23.03.2025 | 14:30

Մեր կարծիքով ժամանակակից հայ հասարակությունը այնքան էլ հստակ չի հասկանում «լյուստրացիա» տերմինի իմաստը, այն կապելով հիմնականում քաղծառայողների իրավունքների սահմանափակման պատժիչ և ոչ միշտ արդար մեխանիզմի հետ, սակայն դա այդպես չէ։

Լատիներենից թարգմանված «լյուստրացիա» բառը նշանակում է կախարդական ծեսեր, որոնք ուղղված են ծիսական մաքրության հասնելուն : Սակայն բառի ժամանակակից իմաստը մի փոքր այլ իմաստ ունի՝ նախորդ իշխանության քաղաքական վերնախավի համար պետության կառավարման օրենսդրական սահմանափակում։

Լյուստրացիան հատուցում չէ, պատիժ չէ, այլ որոշակի իմաստով նույնիսկ հակառակը՝ համաներում, անցյալի մեղքերի թողություն, որն ուղեկցվում է որոշակի պաշտոններ զբաղեցնելու միայն ժամանակավոր սահմանափակմամբ։

Հեղափոխական ժամանակաշրջանների առնչությամբ այն սովորաբար դիտվում է որպես անցյալի բեռից և արատներից մաքրվելու բավականին մեղմ ձև ։

Լյուստրացիայի գործընթացի ամենակարևոր ասպեկտներից մեկը, որի վրա արժե հրավիրել ընթերցողի ուշադրությունը, այն իրավապահների անվստահելի ճանաչումն է, ովքեր ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացրել քաղաքական դրդապատճառներով, բացառությամբ ծայրահեղականության դեմ պայքարի շրջանակները: Ավելին, այն փաստարկը, որ նրանք գործել են ժամանակի օրենքով, չի արդարացնում նրանց գործողությունները։

Ինչու ենք հիշել իրավական այս տերմի՞նը: Որովհետև գալիք տեղական և համապետական ընտրությունների նախընտրական զարգացումները վկայում են, որ առանձին պաշտոնատարներ և նրանց լոցման ձկների նման սերտաճած գոյանքներ ոչ միայն չեն ամաչում, որ ներկայացնում են պատերազմի և պատերազմում կրած պարտության կուսակցությունը, այլև անընդունելի բացատրություններ, մտագալարումներ են ներկայացնում ազգային խայտառակության, շարունակվող աշխարհաքաղաքական փոսի, դրա միակ մեղավոր պատասխանատուի վերաբերյալ և արդեն իսկ փորձում են իրենց քաղաքական երեսից սրբել պարտության ամոթալի խարանը։

Այս մարդիկ ապագա իշխանափոխությունից հետո պետք է կրեն պատասխանատվություն, որն իհարկե կսահմանվի լյուստրացիայի մասին նոր սահմանադրական նորմերով։

Հայկական քաղաքական առօրյան պետք է մաքրվի ամենավճռական եղանակով և գործիքներով։

Հրայր ԿԱՄԵՆԴԱՏՅԱՆ

Դիտվել է՝ 2409

Մեկնաբանություններ