Նախ` հետաքրքիր է, թե ինչու՞ է սա այդ փաստաթուղթը գաղտնի պահում հայ հանրությունից:
Եթե դա ընդունելի է Հայաստանի համար, դե ուրեմն պետք է հրապարակի:
Եթե չի հրապարակում, ուրեմն այն հակահայկանան է, ինչպես մինչև հիմա սրա կողմից ստորագրված բոլոր փաստաթղթերը:
Երկրոդը` սա որտեղի՞ց գիտի, որ այդ փսստաթուղթն ընդունելի է Ադրբեջանի համար:
Ո՞վ է նրան դա ասել. Ալիևի աշխատասենյակի սանհանգույցի մաքրողի օգնակա՞նը, քանի որ Բաքվից իր նման կապիտուլյանտի հետ դրանից բարձր մակարդակով ոչ ոք չի շփվում:
Ալիևը 7 նոր պահանջ է դրել, որ իբր ստորագրի այդ թղթի տակ ու չի էլ պատրաստվում այդ նոր պահանջներից հրաժարվել
Այս ողորմելին իր` Ալիևին բավարարելու քաղաքականությամբ տապալել է իր պատկերացրած խաղաղության գործընթացը, էլ ավելի մոտեցնելով նոր պատերազմը ու շատ լավ գիտենալով այդ ամենը դիտավորյալ իրեն զոհի տեղ է ներկայացնում ու փորձում է չհասկացող ձևանալով Բաքվին մեղադրել այդ փաստաթուղթը չստորագրելու համար:
Իսկ Ալիևը թքած ունի Նիկոլ Անհողի ներկայացումների և սղերսագրերի վրա:
Բաքուն չի ստորագրի այդ զուգարանի թուղթը նույնիսկ, եթե Նիկոլը կատարի իր նոր 7 պահանջները:
Բաքուն Նիկոլի ձեռամբ կործանելու է Հայաստանը:
Դա է Բաքվի և Անկարայի ծրագիրը Հայաստանի պահով, որը նրանց համար Արևմտյան Ադրբեջան է:
Գագիկ ՀԱՄԲԱՐՅԱՆ