ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը նոյեմբերի 11-ը և մայիսի 8-ը Առաջին և Երկրորդ համաշխարհային պատերազմներում Հաղթանակի օրեր է հայտարարել։ «Երկու պատերազմներում էլ հաղթանակ տարավ Միացյալ Նահանգները, և ոչ ոք չի կարող մեզ մոտենալ ուժով, քաջությամբ և ռազմական հմտությամբ»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։ Ըստ նրա՝ ԱՄՆ-ը անհամեմատ ավելին արեց Երկրորդ համաշխարհային պատերազմում հաղթելու համար, քան՝ մյուս երկրները։               
 

Ֆուտբո՞լ, թե՞ ծուղակ

Ֆուտբո՞լ, թե՞ ծուղակ
24.03.2025 | 14:14

Հերթական անգամ մեր ժողովուրդը հատուկ հանձնարարություն ստացած սադրիչների կուտը կերավ և ենթարկվեց սադրանքներին։

Նախ այստեղ, մեզ մոտ, ֆուտբոլի ժամանակ հանվեցին և գողացվեցին Վրաստանից եկած մեքենաների մի քանի համարներ։

Ինչու՞։

ՈՒ՞մ էին պետք այդ համարները։

Ոչ մեկին։

Պետք էին վրացիների մոտ պատասխան ընդունելություն կազմակերպելու և սեպ խրելու քիչ թե շատ նորմալ հարևան երկրի և մեր միջև։

Իսկ ու՞մ էր դա ձեռնտու` մեր թշնամուն։

Այն, որ մեր պարտությունը խայտառակություն էր, դրանում խոսք չկա։

Բայց մենք չէ՞ որ սովորել ենք պարտվելու։

Մենք ամուր իմունիտետ ունենք այդ ոլորտում։

Վրաստանը ևս կուտը կուլ տվեց և տրվեց սադրանքին։

Արդյունքում, հերթական անգամ դարձանք ծաղր ու ծանակի առարկա` մեր թշնամիների մոտ։

Ամբողջ վրացական մամուլը ողողված է հակահայկական հրապարակումներով։

Նորություն չեմ ասի, եթե հիշեցնեմ, որ ֆուտբոլը վաղուց դարձել է քաղաքականություն, ինչպես նաև «Եվրատեսիլը»։

Խելոք երկիրը պետք է նախատեսեր դեպքերի այսպիսի ընթացքը և կանխարգելեր, ոչ թե ղեկավարի պաշտոն կրողը հասներ մինչև վրացիների զգեստապահարան և առանձին-առանձին շնորհավորեր մեր հարևանների հաղթանակը, մեր տղաներին էլ հավասարեցներ հողին։

Ազգի ղեկավարը պետք է ունենա ազգային արժանապատվություն, որը «հրեն հա՜ա՜, երկնքից կախված»։

Որ իջեցնեք երկնքից, մի քիչ տվեք այդ մարդամեկին, թող մի փոքր քիչ խայտառակի մեզ։

Եթե ֆուտբոլ չունես, ինչու՞ ես դաշտ հանում։

Ընդհանրապես, ո՞ր ոլորտում ես մրցունակ։

Ամեն ինչ քանդեցիք, հիմնահատակ արեցիք այս երկրի փառաբանված արժեքները։

Բավական է գլխիկոր նայենք աշխարհին։

Մի քիչ ինքնասիրություն ունեցեք և կամովին թողեք իշխանությունը։

Ձեզ համար ավելի պատվաբեր է վռնդվե՞լը։

Ձեր տեղը լինեի, կգտնեի վրացիների մեքենաների համարները հանողներին և կպարզեի, թե քամին որտեղի՞ց է փչել։

Աննա ԱՅՎԱԶՅԱՆ

Դիտվել է՝ 1918

Մեկնաբանություններ