Ըստ Փաշինյան Նիկոլի, «մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»:
Նախ` Ղարաբաղյան շարժումը Փաշինյան Նիկոլը չի հիմնադրել: Բացի դրանից` վերջինս ընդհանրապես չի մասնակցել շարժմանն առնվազն երկու պատճառով` չէր կարող 10-12 տարեկան Նիկոլը Շարժման մասնակից լինել և, անգամ մասնակից լինելու դեպքում, չէր կարող նվիրյալ լինել:
Այսինքն, Փաշինյան Նիկոլը գոնե բարոյական իրավունք չունի Ղարաբաղյան շարժման շարունակել-չշարունակելու վերաբերյալ խոսել:
Միգուցե վերջինս կարող է կարծիք հայտնել Ղարաբաղյան շարժման մասին, սակայն Շարժման գործնական կողմի մասով նա ՊԱՐՏՎԱՎՈՐ Է լռել:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ