Ադրբեջանական կողմը Հայաստանին կոչ է արել արագացնել խաղաղության համաձայնագրի ստորագրման գործընթացը՝ ընդգծելով, որ այդ հնարավորությունը հավերժ չի լինելու։
Այս մասին պարբերականներից մեկի ներկայացմամբ, խոսել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը։Եւ, կրկին, հիմնական պայման նշվում է այն, որ ՀՀ-ն պարտավոր է փոխել իր Սահմանադրությունը։ Հետեւաբար, ակնհայտ է, որ «խաղաղության» այդ թղթի, իրականում՝ պատերազմի թղթի ստորագրումը հրատապ է երկուստեք՝ եւ նիկոլի եւ իլհամի համար։
Երկուսն էլ շտապում են։
նիկոլը, շտապում է, որ ընտրական շրջանում դա թափահարի ի ցույց իր նոսրացող ընտրազանգվածի, իսկ իլհամին այդ թուղթը պետք է իր նոր նկրտումների եւ նոր վերադասավորումների պարագային գերտերություններին ցույց տալու բան ունենալու համար։
Դա է պատճառներից մեկը, որ ով տեղից վեր է կենում, «ողջունում է» ՀՀ-ադրբեջան «խաղաղության» թուղթը։
Իլհամի շտապողականությունը ունի եւս մեկ, ավելի հիմնական պատճառ՝ այն է՝ հասնել ՀՀ ամբողջական կապիտուլյացիային, քանի նիկոլ-հարբած ծաղրածուն (ձեւակերպումը հենց «կիրթ» հարեւանինն է) իր ձեռքում է։
Նաեւ՝ քանի դեռ զիջողը միայն ՀՀ-ն է, նիկոլի ձեռամբ, իսկ ադրբեջանը ՈՉԻՆՉ չի զիջում, միայն վերցնում է։
Սա է պատճառը, որ իրեն գժի տեղ դրածը երեկ այդպես էլ այդ հարցին չպատասխանեց։
Նաեւ սրանով է բացատրում երեկ ԱԺ-ում կրկնակապիտուլյանտի գժությունը։
Հոգեկան անհավասարակշիռ այդ պոռթկումը, կարծում եմ, իր շարունակությունն է ունեցել եւ դեռ կունենա իր իսկ թիմակիցների գլխին, կարծում եմ կլինեն հայհոյանքներ, գժական նոր պոռթկումների եւ հոգեխանգարմունքի նոր դրսեւորումներ։
Իսկ հոգեմետ կամ այլ դեղերն այլեւս անզոր են, խմի-չխմի, օգուտ չունի։
Քանզի, դրա տակ չկա հոգի, կա մի գոյացություն, որը վախերի ու սարսափների կծիկ է։
Իսկ այս դեպքում դեղերն անզոր են, վիրահատական միջամտություն է անհրաժեշտ եւ՝ շտապ։
Մարգարիտ ԵՍԱՅԱՆ
Հ․Գ․
Ի դեպ՝ ադրբեջանական կողմից կրակոցներ կան, դա հենց ադրբեջանի զգուշացումներն են, որ սա շտապի, եւ իզուր են պնից փորձում պարզունակ հերքումներ տալ, ի՞նչ է նշանակում՝ կրակում են, բայց ոչ մեր ուղղությամբ։ Եւ սա եւս նիկոլի բերած<խաղաղության> դրսեւորումն էԼ Կրակոցներ ավելի ու ավելի են լինելու։
Երեւի հիմա մի անկյունում նստած եղունգներ է կրծոտում։
27․03․2025