2016 թ. այս օրը` ապրիլի 2-ին, սկսվեց ապրիլյան քառօրյա հերոսամարտը:
Պատերազմ, որի արդյունքում Ադրբեջանը վազեց Մոսկվա հրադադարի խնդրանքներով:
Պատերազմ որի արդյունքում Ալիևը սկսեց բողոքել, որ իրեն փակ դռների հետևում ստիպում են ճանաչել Արցախը:
Պատերազմ որի շրջանակներում մի քանի հարյուր հեկտարի կորուստը բառի ամենաուղիղ իմաստով պետության դեմ դիվերսիա անող դավաճանական շրջանակների կողմից սկսվեց ներկայացվել որպես պարտություն:
Իսկ այսօր բառացիորեն նույն այդ շրջանակների և իրենց սատելիտների կողմից Արցախի հանձնումը ներկայացվեց որպես «Անկախության» վերականգնում:
Դավիթ ՖԻԴԱՆՅԱՆ