Համընդհանուր ժեխական մթնոլորտը շատ մեծ ձգողական ուժ ունի, այն աստիճանի, որ երբեմնի լուրջ ու հասկացող մարդիկ էլ, առանց նկատելու և իրենց հաշիվ տալու, աստիճանաբար դրեյֆում են դեպի ամենակուլ ժեխիզմ՝ իրենց լեքսիկոնով ու եղած կամ չեղած մտքերն արտահայտելու լոթի ու «տղամարդկային» ձևերով։
Համեմատեք մեր ներկա ամենաթող լեքսիկոնի մակարդակը, ասենք, 1980-ի մակարդակի հետ։
Ինչպես ամեն ինչում, այնպես էլ այս ոլորտում խեղճուկրակ վեր-վեր թռչողներին առաջնորդում է «նորարար էլիտան»։
«Էլիտա» եմ ասել, է՜։
Համընդհանուր դեգրադացիայի պայմաններում սա ՛«նորմալ» է։
Պարզվում է՝ ողորմելիությունն էլ համաճարակի նման բան է։
Պավել Բարսեղյան